478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ի կողմից ձևավորված ուսանողական ջոկատը վերադարձել է Սոչիից, որտեղ մասնակցում էր օլիմպիական օբյեկտների շինարարությանը
13:34
22 Օգոստոսի 2011

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բազայի վրա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ձևավորված և Հայաստանը ներկայացող  ուսանողական ջոկատը վերադարձել է Սոչիից, հաղորդում է ՀԿԵ-ի մամուլի ծառայությունը։

Համալսարանի 10 ուսանողները և ջոկատի ղեկավարը մեկնել էին Սոչի հունիսի 27-ին, որտեղ մասնակցում էին «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի օլիմպիական օբյեկտների շինարարությանը։

Հայ ուսանողները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հասակակիցների հետ մասնակցում էին օլիմպիական գլխավոր տրանսպորտային մայրուղու՝ Ադլեր – «Ալպիկա Սերվիս» լեռնակլիմայական առողջարան համակցված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի շինարարությանը:   

Ուսանողները մասնակցեցին նաև ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի և շախմատի առաջնություններին, ստեղծագործական մրցույթներին և փառատոնին: 

Հայկական խմբի ճանապարհային ծախսերն իր վրա էր վերցրել ՀԿԵ-ն, իսկ Սոչիում ապրելու ծախսերը` «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ն:  

««ՀԿԵ» ՓԲԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում մասնագետների պատրաստման գործում հայկական բուհերի հետ համագործակցությանը: Մասնավորապես, ՀԿԵ-ն արդեն կազմավորել է ուղեկցորդների ուսանողական խմբեր: Ամառային արձակուրդների ժամանակ ուսանողները որպես ուղեկցորդներ կաշխատեն «Արմենիա» ֆիրմային գնացքում»,-հիշեցրեցին մամուլի ծառայությունից։

«Ամառային աշխատանքը ընկերությունում մեծ հեռանկարներ է բացում ուսանողների համար՝ լավագույները կարող են աշխատանքի անցնել ՀԿԵ-ում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։