482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը հատուկ մրցանակներ է հանձնել Համահայկական 5-րդ խաղերի մասնակիցներին
13:29
22 Օգոստոսի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին երեկոյան հատուկ մրցանակներ է հանձնել Համահայկական հինգերորդ խաղերի մասնակիցներին:

Մասնավորապես, «Լավագույն մարզական պատվիրակություն» է ճանաչվել Բուենոս Այրեսի պատվիրակությունը, «Արդար խաղ» մրցանակին են արժանացել Իրանի Ուրմիա քաղաքի ներկայացուցիչները, «Դիմացկության և հաղթական հոգու դրսևորման համար» մրցանակի է արժանացել Ռուսաստանի Չալտիր քաղաքի մարզական պատվիրակությունը:

Բացի այդ, այս տարի հիմնադրվել է նոր մրցանակ՝ «Տարվա բացահայտում», որը հանձնվել է պատմական Սասունի (Թուրքիայի տարածք) մարզական պատվիրակությանը:

Համահայկական 5-րդ խաղերի գեղեցկուհի է ճանաչվել Երուսաղեմից ժամանած Քրիստինե Նաջարյանը, իսկ խաղերի գեղեցկուհիների երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Ստամբուլից Դելֆին Դեմիրճյանն ու Բուենոս Այրեսից Մարինե Թոպոլյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս այս հիասքանչ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, բայց վստահ եմ, որ այս սպորտային միջոցառումների ժամանակ պարտվողներ չեն եղել, որովհետև մենք բոլորս հավաքվել ենք քաղաքամայր Երևանում, որպեսզի, իհարկե, մրցենք, բայց նաև նոր ծանոթներ, նոր ընկերներ ձեռք բերենք: Ապրելով աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր բնակավայրերում, մենք ունենք մեկ հզոր ընդհանրություն՝ մենք բոլորս հայ ենք»,- ասել է նախագահը խաղերի փակման արարողության ժամանակ:

Նա բարձր է գնահատել մրցումների կազմակերպման մակարդակը՝ կարևորելով դրանք ազգային մարզական ներուժի բացահատյման տեսակետից:

«Մասնակիցներից շատերը ցանկություն են հայտնել, որպեսզի խաղերն անցկացվեն ոչ թե չորս տարին մեկ անգամ, այլ ավելի շուտ: Կարծում եմ, որ կազմկոմիտեն կքննարկի այս հարցը», - ընդգծել է նա: Սարգսյանը նաև մաղթել է, որպեսզի երիտասարդ հայ մարզիկներն այցելեն Հայաստան ոչ միայն Համահայկական խաղերին մասնակցելու համար:

Նա շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին երիտասարդ մարզիկների նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:

Համահայկական հինգերորդ խաղերի ավարտը նշանավորվեց տոնական համերգով:

Օգոստոսի 13-ին մեկնարկած Համահայկական 5-րդ խաղերն անցկացվեցին «Միասնություն սպորտով» նշանաբանի ներքո և տևեցին մինչև օգոստոսի 21-ը: Խաղերի խորհրդանիշն էր ընտրվել հայկական արծիվը: Խաղարկված 50 կոմպլեկտ մեդալներից ամենաշատ մեդալներ են նվաճել երևանցի մարզիկները՝ 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե  մեդալ: Համահայկական խաղերն անցկացվում են տասը մարզաձևերով՝ թիմային (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ), անհատական (թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ատլետիկա): Մրցումներին հիմնականում մասնակցել են սիրողական սպորտով զբաղվող մարզիկները:

Համահայկական առաջին խաղերն անցկացվել են Հայաստանում 1999 թ.-ին, երկրորդ խաղերը՝ 2001 թ.-ին, երրորդ խաղերը՝ 2003 թ.-ին, չորրորդ խաղերը՝ 2007 թ.-ին: Առաջին խաղերին մասնակցել են 23 երկրների 64 քաղաքներից ժամանած մարզիկներ, իսկ 2007 թ.-ին անցկացված չորրորդ խաղերին Հայաստան են այցելել արդեն աշխարհի 27 երկրների 94 քաղաքների հայկական համայնքի ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։