486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կոալիցիան և ընդդիմությունը պետք է շարունակեն երկխոսությունը և չգնան առճակատման. ՄԱԿ ղեկավար
18:20
20 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ)  ղեկավար Գուրգեն Արսենյանը կոչ է անում Հայաստանի իշխող կոալիցիային և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) ոչ մի դեպքում չգնալ առճակատման և կառուցողական հունով  շարունակել երկխոսությունը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը, որն ի վերջո հայկական հասարակության մեջ լարվածության թուլացման կբերի»,- շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արսենյանը:

Ըստ նրա՝ բանակցությունների ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա: «Այլընտրանքը կրկին փողոց դուրս գալն է, ինչը ոչ ոքի ձեռնտու չէ»,- ընդգծեց նա:

Միաժամանակ նա նշեց, որ ներկա փուլում բանակցությունների գործընթացը շեղվել է հիմնական ուղղվածությունից: «Պետք է խստորեն հետևել երկխոսության օրակարգին, չի կարելի թույլ տալ, որպեսզի ինչ-որ միջադեպեր ֆիասկոյի պատճառ հանդիսանան»,- ավելացրեց նա:

Կոալիցիա-ՀԱԿ երկխոսության օրակարգում ներառված է երկու հարց՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչպես նաև ընտրությունների ժամանակ  մրցակցության քաղաքակիրթ կանոնների ապահովում:

Չորրորդ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ն իշխանություններին ներկայացրեց խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորող 85-էջանոց փաստաթուղթ։ Սակայն հինգերորդ հանդիպման նյութը ընդդիմության ակտիվիստների ձերբակալության հարցը դարձավ, իսկ վեցերորդ հանդիպումը ակտիվիստների ճակատագրի անորոշության պատճառով հետաձգվեց օգոստոսի 23-ին:

Արսենյանի խոսքերով` երկխոսությունը չպետք է վերածվի հետնաբեմային պայմանավորվածությունների, հասարակությունը պետք է տեղյակ լինի երկխոսության գործընթացի բոլոր մանրամասներին:

ՀԱԿ-ի կողմից վերջնաժամկետների (մինչև սեպտեմբեր) նշանակման վերաբերյալ Արսենյանը նշեց, որ «գործընթացի որակի մասին խոսում են ոչ թե ժամկետները, այլ արդյունքները»:

Վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ եթե մինչև սպտեմբեր իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը չտա ակնկալվող արդյունքները (արտահերթ ընտրությունների անցկացում), ապա ՀԱԿ-ը ստիպված կլինի ծայրահեղ միջոցների դիմել:

«Մենք երկխոսությունից դրական արդյունքներ ենք ակնկալում և հուսով ենք, որ այն կաջակցի արդար ընտրությունների անցկացմանը»,- եզրափակեց նա:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։