478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն այցելել է Ծաղկաձորում անցկացվող «Բազե-2011» երիտասարդական փառատոն
17:59
20 Օգոստոսի 2011

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է օգոստոսի 20-ին Ծաղկաձորում անցկացվող «Բազե-2011» երիտասարդական համահայկական փառատոնի եզրափակիչ փուլ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Ծաղկաձոր են ժամանել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և այլ բարձրաստիճան անձինք:

«Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի եզրափակիչ փուլն անցկացվում է օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում:

«Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել ձեզ ՀՀ կառավարության անունից: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս նման հավաքներին, որոնք հայրենասիրական և դաստիարակչական բնույթ են կրում: Այս տարի փառատոնի առանձնահատկությունն այն է, որպեսզի ձեզ հետ միասին տոնենք մեր երիտասարդ հանրապետության 20-ամյակը»,- «Բազեի» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ տարեցտարի իրենք փորձում են ընդլայնել մասնակիցների ցուցակը: «Այս տարի մեզ հետ են Արցախի և Ջավախքի երիտասարդները: Հետագայում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սփյուռքը նույնպես հնարավորություն ունենա մասնակցել Բազեին»,- ասել է վարչապետը:

«Բազեի» երկրորդ փուլին մասնակցում է ավելի քան 350 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից, որոնք բաժանվել են 42 ջոկատների:

Այս տարի սկիզբ է դրվում մի նոր ավանդույթի։ Հավաքի մասնակիցների շապիկներին պատկերված են 7 գործիչներ (Մեսրոպ Մաշտոց, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Ալեքսանդր Սպենդիարյան, Գարեգին Նժդեհ, Առնո Բաբաջանյան, Մետաքսյա Սիմոնյան), որոնց հոբելյանը նշվում է 2011-ին։ Հետագայում նույնպես նախատեսվում է հավաքի շրջանակներում անդրադառնալ և մեծարել հայ նշանավոր գործիչներին։

 «Բազե» հավաքի առաջին փուլն անցկացվել է Բյուրականում հուլիսի 22-31-ը, որին մասնակցում էին ՀՀ մարզերի և մայրաքաղաքի վարչական շրջանների 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ։ Ճամբարականները Բյուրականում ապրում էին վրանային պայմաններում, մասնակցում էին մարզամշակութային միջոցառումների և արշավների:

Հավաքի մասնակիցների թվում են Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ուսանողներ, բազմաթիվ քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Գևորգյանի հոգևոր ճեմարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչներ, հաշմանդամներ:

Ավանդաբար «Բազեի» հավաքների մասնակիցներին բաժանում են երեք մասի՝ «Կարմիր», «Կապույտ» և «Ծիրանագույն», որոնք խորհրդանշում են հայկական եռագույնը։ Նրանք մրցում են միմյանց հետ տարբեր մարզաձևերում, արվեստի, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի բնագավառում:

«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը կավարտվի օգոստոսի 24-ին Հանրապետության հրապարակում կայանալիք բացօթյա գալա համերգով՝ երկու փուլերի բոլոր մասնակիցների մասնակցությամբ։ Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի երգերը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Կհանձնվեն«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի հաղթողների մրցանակները:


«Բազե» փառատոնն անցկացվում է Հայաստանում 2002 թվականից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: