486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
«Բազե-2011» երիտասարդական հավաքի եզրափակիչ փուլը կմեկնարկի Ծաղկաձորում օգոստոսի 20-ին
13:58
20 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի եզրափակիչ փուլը կանցկացվի օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունը, որն այս ավանդական միջոցառման համակազմակերպիչն է:

«Բազեի» երկրորդ փուլին կմասնակցի ավելի քան 350 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից, որոնք բաժանվել են 42 ջոկատների:

Ակնկալվում է, որ հավաքի մասնակիցներին կայցելեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ըստ մամուլի հաղորդարգության՝ այս տարի սկիզբ է դրվում մի նոր ավանդույթի։ Հավաքի մասնակիցների շապիկներին պատկերված են 7 գործիչներ (Մեսրոպ Մաշտոց, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Ալեքսանդր Սպենդիարյան, Գարեգին Նժդեհ, Առնո Բաբաջանյան, Մետաքսյա Սիմոնյան), որոնց հոբելյանը նշվում է 2011-ին։ Հետագայում նույնպես նախատեսվում է հավաքի շրջանակներում անդրադառնալ և մեծարել հայ նշանավոր գործիչներին։

«Բազե» հավաքի առաջին փուլն անցկացվել է Բյուրականում հուլիսի 22-31-ը, որին մասնակցում էին ՀՀ մարզերի և մայրաքաղաքի վարչական շրջանների 18-30 տարեկան ավելի քան 700 երիտասարդներ։ Ճամբարականները Բյուրականում ապրում էին վրանային պայմաններում, մասնակցում էին մարզամշակութային միջոցառումների և արշավների:

Հավաքի մասնակիցների թվում են Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ուսանողներ, բազմաթիվ քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Գևորգյանի հոգևոր ճեմարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչներ, հաշմանդամներ:

Ավանդաբար «Բազեի» հավաքների մասնակիցներին բաժանում են երեք մասի՝ «Կարմիր», «Կապույտ» և «Ծիրանագույն», որոնք խորհրդանշում են հայկական եռագույնը։ Նրանք մրցում են միմյանց հետ տարբեր մարզաձևերում, արվեստի, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի բնագավառում:

«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը կավարտվի օգոստոսի 24-ին Հանրապետության հրապարակում կայանալիք բացօթյա գալա համերգով՝ երկու փուլերի բոլոր մասնակիցների մասնակցությամբ։ Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի երգերը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Կհանձնվեն«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի հաղթողների մրցանակները:


«Բազե» փառատոնն անցկացվում է Հայաստանում 2002 թվականից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։