484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել ընդդիմության միայն մեկ ակտիվիստի, երկուսն ազատ են արձակվել
13:40
20 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստներից երկուսն ազատ են արձակվել:

Վերաքննիչ դատարանը բավարարել է ընդդիմության ձերբակալված ակտիվիստների փաստաբանի միջնորդությունն ու քաղաքից չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակել Սարգիս Գևորգյանին, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Դատարանը նաև վճռել է 3 մլն դրամի (ավելի քան 8 հազար դոլար) չափով գրավի դիմաց ազատ արձակել Արտակ Կարապետյանին, սակայն մերժել է նույն չափի գրավի դիմաց Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու մասին միջնորդությունը, ում այս գործով առաջադրվել է ամենածանր հանցագործությունը երեք հոդվածներով՝ խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր և վտանգավոր բռնության կիրառում:

Ակտիվիստների փաստաբան Վարդուհի Էլբակյանը բավարար է համարում Տիգրան Առաքելյանի ազատ արձակման համար հիմքերը և մտադիր է բողոքարկել վճիռը Վճռաբեկ դատարանում:

Օգոստոսի 9-ին Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ է տեղի ունեցել, որից հետո յոթ ընդդիմադիրներ ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ «Խուլիգանություն» և «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը» հոդվածներով։ Օգոստոսի 12-ին դատարանի որոշմամբ յոթ ձերբակալվածներից երեքը դատապարտվել են երկու ամիս ազատազրկման, մնացածն ազատվել են դատարանի դահլիճից (նրանցից մեկը՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ)։

Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել է, որ իշխող կոալիցիայի հետ երկխոսության շարունակման հարցը կախված կլինի ձերբակալված ակտիվիստների կարգավիճակից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։