484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Գյուղմթերքի տոնավաճառ կբացվի Երևանում օգոստոսի 21-ին
13:38
20 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում օգոստոսի 21-ին գյուղմթերքի տոնավաճառ կբացվի, որտեղ մթերք վաճառելու իրավունք կունենան միայն ֆերմերները, ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Առաջին տոնավաճառը կբացվի Կասյան փողոցին հարակից հրապարակում: Մենք կոչ ենք անում բոլոր բնակիչներին այցելել այնտեղ», - ասել է նա:

Կարապետյանի խոսքերով՝ եթե տոնավաճառը հաջողություն ունենա, ապա ապագայում նման տոնավաճառներ կբացվեն նաև վարչական այլ շրջաններում:

«Տոնավաճառում գները մատչելի և ձեռնտու կլինեն ինչպես գնորդների, այնպես էլ ֆերմերների համար», - նշել է նա: 

Ինչպես տեղեկացրել է նախարարը, արդեն պատրաստ են տաղավարներն ու ծածկերը, բոլոր վաճառողներին կտրամադրվեն կշեռքներ, ինչպես նաև հատուկ հագուստ:

«Տոնավաճառում տեղերը ֆերմերների համար անվճար կլինեն: Միաժամանակ գործընթացը խստորեն վերահսկվելու է՝ վերավաճառողների մուտքն արգելելու համար», - ընդգծել է Կարապետյանը:

Գյուղմթերքի տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ սպառողների համար գյուղմթերքի հասանելիության ապահովման նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: