482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի կրպակատերերը պահանջում են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել
18:20
19 Օգոստոսի 2011

Ապամոնտաժվող կրպակների տերերը պահանջում են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը:

 

«Այսօր կրպակատերերի շարժման կազմկոմիտեի անդամները «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ միասին Երևանի քաղաքապետարան են հանձնել 52 նամակ, որոնք հասցեագրված են ավագանու բոլոր անդամներին», - նշվում է տեղեկատվության մեջ: 

Տեղեկատվության համաձայն՝ կրպակատերերը Երևանի ավագանու անդամներից պահանջում են Երևան քաղաքի վարչական շրջանների կրպակների ապամոնտաժման հարցը քննարկելու նպատակով հանդես գալ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, որպես արտահերթ նիստի օրակարգի հարց ընդգրկել հողի վարձակալության պայմանագրերը երկարացնելու և կրպակների փաստաթղթերը լիարժեք դարձնելու հարցերը:

«2009թ. երևանցիների կողմից Դուք ընտրվել եք Երևան քաղաքի ավագանու անդամ` լուծելու մայրաքաղաքի խնդիրները, երևանցու կյանքը բարեկեցիկ, բարգավաճ դարձնելու, երկրի հետ միասին մայրաքաղաքը առաջ տանելու, բայց ոչ երևանցու շահը Երևանի շահին հակադրելու, մեր ապրելու իրավունքը Երևանի տեսքի մասին սուբյեկտիվ ընկալումներին գերադասելու համար», - նշվում է նամակում:    

Բացի այդ, կրպակատերերը պահանջում են անհապաղ դադարեցնել կրպակների ապամոնտաժումը, ապահովել նրանց ներկայացուցիչների ներկայությունը Ավագանու խորհդրի արտահերթ նիստում և ներառել շահերի ներկայացուցչի զեեկույցը նիստի օրակարգում:

Կրպակատերերն իրենց խնդիրը հնչեցնելու նպատակով նախատեսում են օգոստոսի 22-ին հավաքվել Երևանի քաղաքապետարանի շենքի առջև:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։