+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական քարոզչությունը փորձում է Ադրբեջանի նկատմամբ լոյալ Լեռնային Ղարաբաղի բնակչի կերպար ստեղծել. ռազմական փորձագետ
17:18
19 Օգոստոսի 2011

Ադրբեջանական քարոզչությունը փորձում է Լեռնային Ղարաբաղի բնակչի կերպար ստեղծել, ով Ադրբեջանի հետ բարեկամության օգտին է հանդես գալիս և դեմ չէ ապրել այդ երկրի կազմում, կարծում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

«Ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքում նկատելի է դարձել այդ նոր ուղղվածությունը։ Հայերի հանդեպ ատելության սերմանելուն զուգահեռ ստեղծվում է մեկ այլ` ադրբեջանամետ հայի կերպարը»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այդ տրամաբանության մեջ տեղավորվում է Կազանի հանդիպումից հետո Ադրբեջանի  ԱԳՆ ղեկավար Էլմար Մահմեդյարովի կողմից արված հայտարարոթւյունն այն մասին, որ պետք է աշխատել, որպեսզի հանրաքվեի ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը քվեարկի Ադրբեջանի հետ միացնալու օգտին։

«Մենք այդ մոտեցումը տեսնում ենք նաև ղարաբաղցի 13-ամյա աղջկա՝ Ադելինա Ավագիմյանի նամակի պատասխանում, որտեղ փորձ է արվել նրան համապատասխանեցնել այդ կերպարին և ներկայացնել որպես Ադրբեջանի բնակիչ»,- նշեց նա։

Ինչպես ավելի վաղ էր տեղեկացվում, Լեռնային Ղարաբաղից 13-ամյա հայ աշակերտուհի Ադելինա Ավագիմյանը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այդ դիմումին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից պատասխան էր ստացվել, որն ուղարկված էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի  քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման  բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովի անունից։

Նամակում, մասնավորապես, նշված է. «Սիրելի Ադելինա, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմն ուշադիր է նախագահ Իլհամ Ալիևի անունով ուղղված Ադրբեջանի յուրաքանչյուր բնակչի դիմումի նկատմամբ, և այդ պատճառով քո նամակը չէր կարող անպատասխան մնալ»։

Ջամալյանն ավելացրեց, որ նման քարոզչության նպատակներով նաև այնպիսի մարդիկ են ներգրավվում, ինչպիսին է ադրբեջանամետորեն տրամադրված խաղաղապահ նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը, ինչպես նաև տարբեր կազմակերպություններ, որոնք միջոցներ են հատկացնում  քաղաքական ենթատեքստ կրող միջոցառումների անցկացման համար։

«Օրինակ՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը։ Դա առաջին հայացքից մշակութային միջոցառում է, որտեղ, սակայն, հստակորեն քաղաքական դրդապատճառներ են նկատվում։ Դա երիտասարդ սերնդի հետ «աշխատելու» և նրանց ադրբեջանամետ դիրքորոշում հարկադրելու փորձ է»,- ասաց նա։

Ռազմական փորձագետն ընդգծեց, որ անհրաժեշտ է օպերատիվ արձագանքել նման դեպքերին, ինչպես նաև ամրապնդել Հայաստան-Լեռնային Ղարաբաղ համատեղ տեղեկատվական դաշտը։

«Մենք հիմնականում Արցախի մասին լսում ենք ղարաբաղյան հակամարտության համատեքստում։ Իսկ այնտեղ կյանքը եռում է, կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, շատ հետաքրքիր մշակութային միջոցառումներ են անցկացվում»,- նշեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։