481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Արմենիա» առագաստանավի անձնակազմը վերադարձել է Երևան շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո
17:08
19 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Մեսրոպ Մաշտոց» արշավախումբը, որը մոտավորապես մեկ շաբաթ առաջ ավարտեց շուրջերկրյա ճանապարհորդությունը «Արմենիա» առագաստանավով, ուրբաթ վերադարձել է Երևան, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում արշավախմբին դիմավորեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արշավախմբի անդամների հարազատներ, ընկերներ և բազմաթիվ հայրենակիցներ:

«Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի շրջանակներում՝ արշավախմբի ղեկավար, գրող, հասարակական գործիչ Զորի Բալայանի գլխավորությամբ շուրջերկրյա ճանապարհորդությունը մեկնարկել էր 2009 թ.-ի մայիսի 28-ին Վալենսիայի նավահանգստից: Ճանապարհորդության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում արշավախումբը եղել է բոլոր վայրերում, որտեղ գոնե մեկ հայ է ապրում: «Արմենիան» խարիսխ է գցել հինգ մայրցամաքների նավահանգիստներում, նավարկել է Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերում:

Առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Լիմասոլ քաղաքի նավահանգստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա կիպրոսցի գործընկեր Դեմետրիոս Խրիստոֆիասի, տեղական իշխանությունների և հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: