486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն չի եղել և չի լինի. աշխարհի եզդիների առաջնորդ
16:22
19 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ազգային հողի  վրա խտրականություն երբեք չի եղել, չկա և չի լինի, հայտարարել է Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, Հայաստանի եզդիների համայնքի առաջնորդ Ազիզ Թամոյանը:

«Ողջ աշխարհում կա շուրջ երեք միլիոն եզդի, սակայն միայն Հայաստանում մեզ տվեցին այնպիսի արտոնություններ, որոնք չկան աշխարհի ոչ մի երկրում», - ուրբաթ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թամոյանը:

Նրա խոսքերով՝ օրինակ Իրաքում այսօր բնակվում է շուրջ 1,3 մլն եզդի, սակայն այնտեղ չկա նույնիսկ մեկ ազգային դպրոց: «Այն դեպքում երբ Հայաստանում պետական ֆինանսավորմամբ եզդիների թերթ է լույս տեսնում, մեր երեխաները կարողանում են մայրենի լեզուն ուսումնասիրել դպրոցներում, Հայաստանի հանրային ռադիոյով ամեն օր եզդերենով հաղորդում է հեռարձակվում: Մեր երեխաներն առանց խնդրի ընդունվում են հայկական համալսարաններ, նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիայում եզդիների պատմության, մշակույթի և լեզվի ուսուցման երկու բաժին է բացվել, և վերջիվերջո ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանը դարձել է առաջինը, որը վերականգնել է մեր իրավունքները՝ որպես ազգի», - ընդգծել է աշխարհի եզդիների միության նախագահը:

Թամոյանը նաև մեկնաբանել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում հայերի և եզդիների միջև իբր ազգային հողի վրա տեղի ունեցած ընդհարումը, որը լայն արձագանք էր գտել ադրբեջանական և թուրքական մամուլում: Նա վրդովմունք հայտնեց այն կապակցությամբ, որ հասարակ կենցաղային վեճին այլ երանգներ հաղորդելու փորձ է արվում:

«Իհարկե, և հայերը, և եզդիները հասկանում են, թե ում են ձեռնտու հասարակ կենցաղային վեճի նման մեկնաբանությունները, մեր ընդհանուր թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային: Նրանք փորձում են սեպ խրել մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության մեջ, նրանք պարզապես չեն հասկանում, որ դրան երբեք չեն կարող հասնել:  Ինչպե՞ս կարող ենք մենք այն ամենից հետո, ինչ Հայաստանն ու հայերն արեցին եզդի ժողովրդի համար, դառնալ այնքան աշնորհակալ, որպեսզի հասարակ վեճին ազգայնամոլ բնույթ հաղորդենք», - ավելացրեց նա:

Թամոյանը հայտարարեց, որ անձամբ է մասնակցել վեճի մասնակիցների հաշտեցման գործին և ծանոթ է բոլոր մանրամասներին: «Այնտեղ չի եղել և չի կարող լինել վեճ ազգային հողի վրա: Դա պարզապես երկու հարևանների միջև վեճ էր, վիճում են նույնիսկ եղբայրները, ի՞նչ իմաստ ունի այս չնչին միջադեպին նման մեկնաբանություն տալ», - ընդգծեց նա:

Ինչպես նշեց Թամոյանը, եզդիները Հայաստանը համարում են իրենց հայրենիքը, նրանք այստեղ իրենց զգում են, ինչպես հարազատ տանը, քանի որ երբեք չեն բախվել խտրականության նվազագույն դրսևորումների հետ:

«Հակառակ դեպքում ինչու՞ եզդիները 90-ականներին ինքնակամ գնացին Ղարաբաղ և իրենց հայ եղբայրների հետ կողք կողքի պայքարեցին հայկական հողերի համար: Մենք պատմության էջերից, մեր ծնողների պատմածից գիտենք, որ Ղարաբաղի հողերը պատմական հայկական հողեր են, և մենք գնացինք պայքարելու դրա համար, քանի որ այն մեր հայրենիքի՝ Հայաստանի մի մասն էր, և հանուն նրա զոհվում էին մեր եղբայրները՝ հայերը», - հայտարարեց նա:

Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում այսօր բնակվում է ավելի քան 60 հազար եզդի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: