486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջին անգամ ընդունում է «Ճանապարհորդող նոտաներ» երաժշտական միջազգային փառատոնը
14:46
19 Օգոստոսի 2011

«Ճանապարհորդող նոտաներ» հայտնի երաժշտական միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում, հայտնեց հանրապետության մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը:

«Ծրագիրը բավականին հետաքրքիր է, և դրան մասնակցում է աշխարհի 11 երկրներից 14-27 տարեկան ավելի քան 60 երիտասարդ կատարող»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դուրգարյանը:

Փառատոնը մեկնարկել է օգոստոսի 13-ին և կտևի մինչև 24-ը: Առաջին փուլի շրջանակներում ողջ հանրապետությունում երիտասարդ կատարողների համար սեմինարներ, փորձեր և վարպետության դասընթացներ են անցկացվում, իսկ փառատոնի համերգային մասը մեկնարկում է օգոստոսի 20-ից Վանաձորում:
 
Դուրգարյանը տեղեկացրեց, որ վարպետության դասերն ու սեմինարներն անցկացրել են համաշխարհային կարգի հայտնի վարպետները՝ դիրիժոր Խորխե Ագիրան ԱՄՆ-ից, բրազիլացի հոբոյիստ Ալեքս Քլայնը, Կանադայից դասախոսներ՝ Ջերեմի Էպը (հարվածային), Վրաստանից՝ Ալեքսանդր Խաինդրավան (կոնտրաբաս), Մեծ Բրիտանիայից՝ Թիմ Բրաունը (փողային գործիքներ), հայ երաժիշտներ՝ թավջութակահար Արամ Թալալյանը, ջութակահար Բագրատ Վարդանյանը և ալտիստուհի Յանի Դարյանը:

Ինչպես իր հերթին նշեց փառատոնի գործադիր տնօրեն Էլեն Բրեյգերը, ծրագրացանկում ներառված են բոլոր մասնակից երկրների հեղինակների ստեղծագործությունները՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Պերուի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի:

Ըստ Բրեյգերի՝ համերգային փուլի եզրափակչում, որը տեղի կունենա Երևանի «Գաֆեսջյան» արվեստի կենտրոնում, երաժիշտները Կասկադ ճարտարապետական համալիրով ինքնատիպ երթ կկազմակերպեն՝ նվագելով իրենց գործիքները:

Համերգային ծրագրի շրջանակներում նաև առաջին անգամ ելույթ կունենա փառատոնի մասնակիցներից բաղկացած Սիմֆոնիկ նվագախումբը:

Ընդհանուր առմամբ լսումների ազգային փուլին մասնակցել է Երևանից և ՀՀ մարզերից 140 կատարող, իսկ արտերկրի մասնակիցների ընտրությունն անց է կացվել նրանցից յուրաքանչյուրի հայրենիքում:
 
«Ճանապարհորդող նոտաներ» փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ԱՄՆ դեսպանատունը և  Մշակութային կրթության զարգացման հիմնադրամը:
 
Առաջին անգամ փառատոնը մեկնարկել է 2007թ.-ի հունիսին Սան Դոմինգոյում և անցել է ԱՄՆ-ի և Դոմինիկյան Հանրապետության երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ: Դրա հիմնական նպատակն է աշխարհի տարբեր երկրների երիտասարդ երաժիշտների համախմբումը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: