487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Կոալիցիա-ՀԱԿ երկխոսության հերթական հանդիպումը հետաձգվել է առաջիկա երեքշաբթի
13:29
19 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) և Հայաստանի իշխող կոալիցիայի միջև երկխոսության աշխատանքային խմբերի հերթական՝ վեցերորդ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր,  հետաձգվել է և նշանակվել օգոստոսի 23-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն` հաջորդ հանդիպումն օգոստոսի 19-ին անցկացնելու վերաբերյալ: 

«Այսօր պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Հինգերորդ հանդիպման արդյունքում ՀԱԿ-ի աշխատանքային խմբի համակարգող Լևոն Զուրաբյանը և կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երկխոսությունը շարունակելու վերաբերյալ համատեղ հայտարարություն էին ներկայացրել։

Փաստաթղթի համաձայն` կողմերն առայժմ զերծ կմնան օգոստոսի 9-ին Ոստիկանության և ՀԱԿ-ի ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի մեկնաբանություններից՝ մտադրվելով այդ իրադարձությունները քննարկել հաջորդ հանդիպմանը։

Դրանից մեկ օր առաջ Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի իշխանություններին 24 ժամ էր տվել ՀԱԿ-ի երեք ակտիվիստների նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցին լուծում տալու համար։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ՀԱԿ-ի երեք ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը և Սարգիս Գևորգյանը ձերբակալվել են երկու ամիս ժամկետով Հայաստանի Քրեական Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1 կետի (Խուլիգանություն) և 316-րդ հոդվածի առաջին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը) հատկանիշներով։

Ավելի վաղ` չորրորդ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ն իշխանություններին ներկայացրել էր խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորող 85 էջանոց փաստաթուղթ, որի վերաբերյալ կոալիցիան պետք է ներկայացներ իր դիրքորոշումը։  Սակայն հինգերորդ հանդիպման քննարկման առարկա էր դարձել ընդդիմության ակտիվիստների ձերբակալության հետ կապված միջադեպը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։