486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Սեզարիա Էվորան համերգ կտա Երևանում
17:40
18 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Հայտնի երգչուհի Սեզարիա Էվորան սեպտեմբերի 29-ին Երևանում համերգ կունենա, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Նա ձեռնպահ մնաց մանրամասներ ներկայացնելուց՝ նշելով, որ կազմակերպչական հարցերը դեռևս վերջնական լուծված չեն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ Էվորայի երևանյան հյուրախաղերը կազմակերպվում են «Խրոնոմետր» ընկերության կողմից և կանցկացվեն «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում:

«Մենք ինքներս դեռևս հստակ չգիտենք՝ համերգը կանցնի փառատոնի՞ շրջանակներում, թե՞ ոչ: Հնարավոր է, որ «Խրոնոմետր» ընկերությունն ինքնուրույն կազմակերպի համերգը», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկատվություն հայտնի կլինի ավելի ուշ:

«Գրեմմի» մի քանի մրցանակների, Ֆրանսիայում հեղինակավոր Vitoire de la Musique մրցանակի դափնեկիր և Պատվո լեգիոն շքանշանի ասպետ Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ.-ի օգոստոսի 27-ին Կաբո Վերդեի Մինդելու քաղաքում:

Distino di belta իր առաջին ալբոմը երգչուհին թողարկել է 1987 թ.-ին, երբ նա 45 տարեկան էր: Այժմ նա ունի տասնյակից ավելի սկավառակներ, նա հայտնի է ողջ աշխարհում:

Դաշնամուրի, հավայան կիթառի, ջութակի, ակորդեոնի և կլարնետի ուղեկցությամբ կրեոլական բարբառով նրա երգերը գերել են բոլոր երկրներն ու մայրցամաքները, իսկ ոտաբոբիկ բեմ դուրս գալու նրա սովորությունը, որը խորհրդանշում է Կանաչ հրվարդանի կղզիներում բնակվող նրա հայրենակիցների աղքատ վիճակը, վաղուց դարձել է նրա «այցեքարտը»:

Սակայն նա հայտնի է ոչ միայն իր հիանալի կատարումներով, այլև բարեգործական և հասարակական լայն գործունեությամբ: Հայրենիքում նա միայնակ ֆինանսավորում է կրթության ողջ համակարգը: Երգչուհու շնորհիվ Կաբո Վերդեի հազարավոր բնակիչներ գրել և կարդալ են սովորել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։