484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ավագ դպրոցների աշակերտները FLEX ծրագրի մասնակցության քննություններ կհանձնեն սեպտեմբերի 13-22-ը
16:48
18 Օգոստոսի 2011

Հայկական ավագ դպրոցների աշակերտները կկարողանան ամերիկյան FLEX մշակութային փոխանակման ծրագրի մասնակցության քննություններ հանձնել ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-22-ը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ամերիկյան խորհուրդների հայկական գրասենյակի մամուլի ծառայությունից (American Councils Armenia Office)։

FLEX (Future Leaders Exchange Program – Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր) մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ ուսումնական տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում:

Մամուլի ծառայության համաձայն` քննությունները կանցկացվեն հետևյալ մարզերում և քաղաքներում` Երևան (Երևանի հարակից շրջանների դիմորդները քննությունը կհանձնեն Երևանում), Շիրակ – Գյումրի, Արագածոտն – Թալին, Լոռի – Վանաձոր, Տավուշ - Իջևան, Սյունիք - Սիսիան, Գորիս, Կապան, Կոտայք – Հրազդան; Գեղարքունիք – Մարտունի, Վայոց Ձոր – Եղեգնաձոր:

Քննություններին մասնակցել ցանկացողները պետք է այցելեն քննական կենտրոն  և ներկայացնեն ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակները), վերջին 6 ամիսների ընթացքում արված 3×4 չափի լուսանկար, ինչպես նաև գրիչ ունենալ։

FLEX կրթաթոշակի մրցույթը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, բայց նրանք պետք է համապատասխանեն որոշ պահանջների։ Այսպես, նրանք պետք է  սովորեն 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարանում, ծնված լինեն 1994 թվականի մարտի 15-ից 1997 թվականի հուլիսի 15-ը, ունենան միջին կամ բարձր առաջադիմություն, գրանցման ժամանակ մասնակիցները պետք է ունենան անգլերեն լեզվի իմացություն, համապատասխանեն ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,

լինեն ՀՀ քաղաքացի և բավարարեն ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

Հաշմանդամ երեխաները պետք է ծնված լինեն 1994 թ.-ի մարտի 15-ից 1997 թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում և սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարանում:

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ Ամերիկյան խորհուրդների հայկական գրասենյակի www.americancouncils.am կայքից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։