487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել Երևանի կրպակների ապամոնտաժման հարցով
14:31
18 Օգոստոսի 2011

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները չորեքշաբթի դիմել են ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին՝ Երևանի մանրածախ կրպակների ապամոնտաժման հարցով խորհրդարանի արտահերթ նիստ  անցկացնելու առաջարկով։

Երևանի կենտրոնում արդեն մի քանի օր է, ինչ քաղաքապետարանի որոշմամբ  մանրածախ առևտրի և ծառայությունների կրպակների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ պայմանագրերի ժամկետներն այլևս չեն երկարացվի, իսկ հողատարածքները կտրամադրվեն միայն թերթի կրպակների համար՝ կենտրոնի հաղորդակցությանը չխանգարելու նպատակով։

Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում հաշվառվում է 3395 կրպակ, որոնցից շուրջ 1180-ը չեն գործում։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ այս տարի արդեն 912 չգործող կրպակ է ապամոնտաժվել, ևս 266-ը լքվածության պատճառով ենթակա են ապամոնտաժման։

Խոսնակին ուղղված իր դիմումում «Ժառանգությունը» մի շարք փաստարկներ է բերում, որոնք հաստատում են Ազգային Ժողովում ապամոնտաժման խնդիրը քննարկելու անհրաժեշտությունը։

Ապամոնտաժման ենթակա կրպակների սեփականատերերն արդեն մի շարք ակցիաներ են անցկացրել քաղաքապետարանի, կառավարության և նախագահի նստավայրի մոտ։ Բացի «Ժառանգություն» կուսակցության կողմից ուղղված պաշտոնական ուղերձից, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն են  ուղղվել կրպակների սեփականատերերի ևս շուրջ հարյուր նամակներ։

Բացի այդ, չորեքշաբթի «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել կրպակների մի քանի սեփականատերերի հետ հանդիպում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ծաղկի կրպակի սեփականատեր Արևիկ Ազարյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների հետ կրպակների ապամոնտաժման հետ կապված հետագա գործողությունների ծրագիր և ռազմավարություն է մշակվել։

Ըստ նրա՝ օգոստոսի 18-ին բողոքողները կհանդիպեն նախագահի նստավայրի մոտ, ինչից հետո կգնան դեպի Երևանի քաղաքապետարան, իսկ այնուհետև՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, և չորեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ կազմված մի քանի բողոք-նամակներ կփոխանցեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։