478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Արևմտյան Հայաստանի բնակիչների մշակույթը և արվեստը «Վան» գիտահետազոտական արշավախմբի ուսումնասիրման օբյեկտն է դարձել
16:42
17 Օգոստոսի 2011

«Երկիր» միության «Վան» նախագծի շրջանակներում ձևավորված գիտահետազոտական արշավախումբը 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը այցելել և ուսումնասիրություններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում, հաղորդում է միության մամուլի ծառայությունը:

«Արշավախմբի կողմից կատարած դաշտային հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել են տեղական բնակչության ավանդական նվագարանները, տեսագրվել  են ավանդական երգերն ու պարերը,

ինչպես նաև գրի են առնվել վիպական բանարվեստի տեսակների (առասպել, հեքիաթ, ավանդազրույց, գուշակություն, անեծք և օրհնանք, աղոթք և այլն) մի շարք նմուշներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն` արշավախմբի կազմում ընդգրկված առանձին հետազոտական խումբը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և արևելագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ, դաշտային ազգագրական հետազոտություններ է կատարել դերսիմցիների շրջանում՝ հավաքելով ազգագրական բնույթի հարուստ նյութ:

Արշավախմբի անդամ երաժիշտները («Վան» նախագիծ» խումբ, գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Քարտաշյան) գիտարշավի շրջանակներում մասնակցել են Արգուվանի երաժշտական փառատոնին (հուլիսի 24), ինչպես նաև Մնձուրի բնության և մշակույթի փառատոնին՝  ելույթ ունենալով Դերսիմի Օվաջըկ  (հուլիսի 29) և Խոզաթ (հուլիսի 30) քաղաքներում կայացած համերգներին:

Գիտարշավն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի իշխանությունների և «Ֆինեկո» կազմակերպության (www.fineco.fr) ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև թուրքական «Անադոլու կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական օժանդակությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: