481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հաշմանդամության հաստատման գործընթացը բյուրոկրատացված է. «Ունիսոն» կազմակերպություն
16:40
17 Օգոստոսի 2011

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալ-բժշկական փորձաքննության գործակալության կողմից հաշմանդամության խմբի որոշման գործընթացը բյուրոկրատացված է, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը:

«Երբ մարդկանց կյանքում հարց է առաջանում՝ կապված հաշմանդամության հետ, նրանք ստիպված են լինում հանդիպել մի շարք խնդիրների, և առաջին հերթին դա տեղի է ունենում սոցիալ-բժշկական փորձաքննության   հանձնաժողովում»,- ասաց Ալավերդյանը:

Ըստ նրա՝ եզակի չեն դեպքերը, երբ փորձաքննության անցկացման ընթացքում տվյալ մարդուն ինչ-որ պատճառներով հաշմանդամության իրական խումբ չի տրվում:

Այդ կապակցությամբ նա բերել է Սևան քաղաքի բնակիչ Գագիկ Նավասարդյանի օրիբակը, ով 2007թ.-ին լուրջ վնասվածք է ստացել, ինչի հետևանքով կտրել են նրա ոտքը:

«Սկզբում Գեղարքունիքի մարզի №1 սոցիալ-բժշկական փորձաքննական  հանձնաժողովը նրան հաշմանդամության 2-րդ խումբ է նշանակել, սակայն հետագայում, երբ Գագիկին պրոթեզավորեցին, խումբը փոխվել է 3-ի, ընդ որում՝ անժամկետ»,- տեղեկացրեց Ալավերդյանը:

Ըստ նրա՝ այդ որոշումը Նավասարդյանը բողոքարկել է ՀՀ սոցիալ-բժշկական փորձաքննության գործակալությունում, բայց որոշումն անփոփոխ է մնացել:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Խաչատրյանն իր հերթին նշեց, որ Գագիկը հայց է ներկայացրել դատարան Գեղարքունիքի մարզի №1 ՍԲՓՀ-ի և ՀՀ ՍԲՓ գործակալության դեմ: Տվյալ պահին գործը գտնվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանում:

«Հայցի համար հիմք է դարձել «Սոցիալ-բժշկական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների հաստատման և հաշմանդամության խմբի հաստատման չափանիշների մասին» ՀՀ կառավարության որոշման խախտումը»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ պատասխանողները հաշմանդամության խմբի փոփոխումը մեկնաբանել են այնպես, որ Գագիկը պրոթեզավորվել է, ինչը սկզբունքորեն հաշմանդամության խմբի հետ ոչ մի կերպ կապված չէ:

«Այսօրվա դրությամբ Գագիկի նման քիչ մարդիկ կան, ովքեր ձգտում են այդ հարցն օրինական ճանապարհով լուծել, շատերն այդ հարցը կողմնակի մեթոդներով են լուծում, ինչն այդ կազմակերպության անօրինական գործունեության և կոռումպացվածության է հանգեցնում»,- նշեց Խաչատրյանը:

Սոցիալ-բժշկական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանն իր հերթին ասաց, որ ծառայության հասցեին ուղղված մեղադրանքները հիմնավորված չեն, և դատարանի որոշումն օբյեկտիվ է:

«Կոռումպացվածության և բյուրոկրատացման առումով կարող եմ ասել, որ նման դեպքերում անհրաժեշտ է իրավապահ մարմիններին դիմել, ովքեր կլուծեն նման դեպքերի առկայությունը կամ բացակայությունը»,- ասաց Վանյանը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ.-ի մայիսին: Կազմակերպության առաքելությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելն ու նրանց իրավունքները պաշտպանելն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: