484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության և կոալիցիայի երկխոսության արդյունքներն ակնհայտ կլինեն սեպտեմբերի վերջին. նախկին վարչապետ
15:51
17 Օգոստոսի 2011

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի իշխող կոալիցիայի միջև երկխոսության արդյունքներն ակնհայտ կլինեն սեպտեմբերի կամ կեսերին, կամ վերջին, կարծում է հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Չեմ ցանկանում ոչ հոռետեսական, ոչ լավատեսական կարծիք հայտնել, ավելի ճիշտ կլինի սպասել մեկ ամիս կամ 40 օր»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե չի՞ պարունակում, արդյոք, երկխոսությունը փոխադարձ վերջնագրերի երանգներ, Բագրատյանն ասաց, որ նման զարգացումն անցանկալի կլիներ։

«Չեմ ուզում առաջ ընկնել իրադարձություններից, ուզում եմ հավատալ, որ ուղի կա, և եթե ամեն ինչ բաց ու հրապարակային է տեղի ունենում, այդ դեպքում երկխոսությունը մշակույթի (առկայություն) կնշանակի։ Հույս ունեմ, որ մինչև վերջ այն նույնքան հրապարակային կմնա հասարակության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ դա հիմնականում կհարստացներ Հայաստանի քաղաքական մշակույթը։

Սակայն նախկին վարչապետի խոսքերով՝ չի բացառվում, որ երկխոսությունը վերածվի սովորական ինտրիգների։

«Այդ ինտրիգներն առանց այդ էլ կան, և արդեն հոգնել ենք դրանցից։ Մենք արդեն քաղաքական բոլոր գործիչներին և ինքներս մեզ ինտրիգ ստեղծողներ ենք համարում»,- հավելեց Բագրատյանը։

Երկխոսության աշխատանքային խմբերի հինգերորդ հանդիպումն է անցկացվել  նախօրեին Երևանում։ Նախորդ անգամ ՀԱԿ-ն իշխանություններին ներկայացրեց խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորող 85-էջանոց փաստաթուղթ։ Կոալիցիան այսօր իր դիրքորոշումը պետք է ներկայացնի փաթեթի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա չի լինի «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։