486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Մոր շիրիմի մոտ հայտնաբերվել է Երևանի դատախազներից մեկի դին. գլխավոր դատախազություն
13:56
17 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վանաձորում մոր շիրիմի մոտ հայտնաբերվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանի դիակը, նախնական տվյալներով՝ Գրիգորյանը կատարել է ինքնասպանություն, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ գլխի քունքային շրջանում հրազենային 1 վնասվածքով Գրիգորյանի մարմինը հայտնաբերվել է երեքշաբթի ժամը 13-ի սահմաններում Վանաձորի քաղաքային գերեզմանատանը, հարազատների շիրիմի մոտ: «Նախնական տվյալներով՝ Գրիգորյանը կատարել է ինքնասպանություն՝ իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Դեպքի վայրում, դիակի մոտ հայտնաբերվել և առգրավվել է հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակ և 1 պարկուճ: Գերեզմանատան մոտ հայտնաբերվել է նաև Գրիգորյանի անձնական օգտագործման ավտոմեքենան, որի նստատեղին եղել է գրություն՝ իր մահվան մեջ ոչ մեկին չմեղադրելու վերաբերյալ: Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Իմ որոշումը վերջնական է, խնդրում եմ ինձ ներել և  ոչ մեկին չմեղադրել: Իմ մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Արամ Գրիգորյանը ծնվել է 1974 թվականին Վանաձոր քաղաքում: 1996 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1996-1998թթ.՝ ծառայել ՀՀ զինված ուժերում:

ՀՀ դատախազության համակարգում աշխատել է 1999 թվականից՝ նախ որպես Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ, ապա քննիչ-քրեագետ, իսկ 2007 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի հունիս ամիսը աշխատել է Լոռու կայազորի զինվորական դատախազությունում որպես դատախազ, իսկ 2011 թվականի հունիսից՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում:

Գրիգորյանն ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: