483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ապամոնտաժվող կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ [Տարբերակ 1]
14:07
16 Օգոստոսի 2011

Ապամոնտաժվող կրպակների մի քանի տասնյակ սեփականատերեր բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի նախագահի նստավայրի մոտ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Երևանի կենտրոնում, արդեն մի քանի օր է, ինչ քաղաքապետարանի որոշմանը համապատասխան, մանրածախ առևտրի և ծառայությունների կրպակների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ պայմանագրերի ժամկետներն այլևս չեն երկարացվի, իսկ հողատարածքները կտրամադրվեն միայն թերթի կրպակների համար՝ կենտրոնի հաղորդակցությանը չխանգարելու նպատակով։

Բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել նախագահին առընթեր Վերահսկիչ ծառայությանը ներկայացնելու մտադրությամբ։

«Մենք պատրաստվում ենք ապամոնտաժվող կրպակների սեփականատերերի ստորագրություններով դիմում-բողոք փոխանցել նախագահին, և կարելի է ասել, որ սա մեր վերջին հույսն է, ու եթե նախագահը ոչինչ չկարողանա անել այդ ամենաթողության հետ, մենք ստիպված կլինենք դիմել Եվրադատարան»,- ասել է բողոքի ակցիայի մասնակից Արևիկը։
Ըստ նրա, բողոքողները պահանջում են դադարեցնել կրպակների ապամոնտաժումն ու երկարատև պայմանագրեր կնքել:

«Մենք պահանջում ենք, որ մեզ չզրկեն աշխատանքից, արհեստական գործազրկություն չստեղծեն և մեզ սնանկացման չհանգեցնեն: Ակնհայտ է, որ ամբողջ կատարվածն արհեստականորեն է հրահրված»,- ասաց նա:

Կրպակների շատ վարձակալներ էլ դժգոհում են, որ չնայած քաղաքապետարանն իրենց կրպակներն անօրինական է համարում, սակայն նրանք այդ ժամանակահատվածում պարբերաբար վճարել են բոլոր հարկերը:
Ակցիային ներկա գտնվող «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ կրպակների սեփականատերերը միանշանակ իրավացի են, քանի որ եթե իրենց գործունեությունն անօրինակ է եղել, ապա ինչպես են նրանք վճարել կոմունալ վճարներն ու հարկերը:

Ըստ նրա, Արաբկիր վարչական շրջանի կրպակների շատ վարձակալներ տեղեկացրեցին, որ նրանց հատուկ բանկային հաշիվ է փոխանցվել, որտեղ թվարկված են բոլոր օրինական անհրաժեշտ հարկերը:

«Հարց է ծագում՝ ով է  պատասխանատվություն կրելու այն բանի համար, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների նախկին ղեկավարությունն անօրինական թույլտվություններ և պայմանագրեր է հատկացրել մանրածախ կրպակների վարձակալներին և սեփականատերերին»,- ասաց Սաֆարյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: