486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը մասնակցել է «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի արարողությանը Կիպրոսում
16:01
12 Օգոստոսի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով Կիպրոսում է գտնվում, և Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը Լիմասոլ քաղաքի նավահանգստում ներկա են գտնվել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Արմենիա» առագաստանավով շուրջերկրյա նավարկությունը «Մեսրոպ Մաշտոց» արշավի շրջանակներում մեկնարկել է  2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Նավարկության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում չի շրջանցվել մոլորակի ոչ մի անկյուն, որտեղ գեթ մեկ հայ է ապրում։ Առագաստանավը խարիսխ է գցել հինգ մայրցամաքների նավահանգիստներում՝ անցնելով Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներով։

Առագաստանավի դիմավորման արարողությունից հետո գիտարշավի ղեկավար Զորի Բալայանը ՀՀ նախագահին զեկուցել է շուրջերկրյա ճանապարհորդության մասին և ասել, որ անձնակազմի անդամները հինգ մայրցամաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել և ապրում են միլիոնավոր մեր հայրենակիցները, իրականացրել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Ողջունելով «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ճանապարհորդության մտահղացումն այս երկու տարիների ընթացքում պատվով իրականացվեց գիտարշավի մասնակիցների կողմից:

«Դուք ոչ միայն շուրջերկրյա ճանապարհորդություն եք կատարել, հատել եք երեք օվկիանոս և տասնյակ ծովեր, այլև անցել եք երկրագնդի ամենատարբեր անկյուններում սփռված Սփյուռքի դժվարին ճանապարհներով` Հայրենիքի շունչը հաղորդելով մեր համայնքներին, նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձևը և տարբեր աշխարհամասերում սփռված` մեր մշակույթի կոթողները»,- ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիսավոր արարողության ժամանակ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը, ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահին և գիտարշավի մասնակիցներին, նշել է, որ «գրեթե 90 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության հետևանքով հազարավոր մազապուրծ հայեր եկան Կիպրոս՝ գտնելով այստեղ իրենց ապաստանը»։
Այդ գաղթականների ժառանգները կազմում են Կիպրոսի հասարակության անբաժանելի մասը՝ միաժամանակ փայփայելով և պահպանելով իրենց արժանապատիվ ծագումը: Մեր հայրենակից հայերն իրենց գործունեությամբ մեր երկու երկրների միջև կապի կարևոր օղակ են հանդիսանում՝ Հայաստանը կիպրացիների սրտի անբաժանելի մասը դարձնելով»,- ասել է նա:

Երկու երկրների նախագահները ներկա են գտնվել նաև «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության ավարտին նվիրված տոնական համերգին, որի ավարտին Զորի Բալայանի ուղեկցությամբ շրջել են առագաստանավում:

Երեկոյան ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի անունից տրվել է ընթրիք: ՀՀ նախագահը Կիպրոսից մեկնել է Աստանա՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: