481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԴԱՀԿ աշխատակիցները Սմոլենսկում կմասնակցեն որոնողական աշխատանքներին
14:45
12 Օգոստոսի 2011

Օգոստոսի 12-24-ը ՌԴ Սմոլենսկի մարզում կկազմակերպվի  Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների առաջին ուսումնագործնական վարժանքը։

Ինչպես տեղեկացնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, այն անցկացվում է «Հիշատակի հերթափոխ» համառուսաստանյան միջոցառումների շրջանակում, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը։ 

Հայրենական Մեծ պատերազմից անցել է ավելի քան յոթ տասնամյակ, սակայն  մինչ օրս էլ Ռուսաստանի Դաշնության մարտադաշտերում առկա են չուսումնասիրված ու հանրությանն անհայտ եղբայրական գերեզմանատեղիներ։ Երկու երկրների  դատական ակտերի հարկադիր  կատարման ծառայությունների որոնողական աշխատանքների նպատակն է գտնել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհայտ կորած զինվորների մասունքներն ու դրանք զինվորական պատվով հողին հանձնելը։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հանձնարարականով արդեն իսկ ուսումնասիրվել են  Պատերազմի և զինված ուժերի  վետերանների կոմիտեի արխիվը, Հայրենական Մեծ պատերազմի ու Պատմության թանգարանում եղած փաստաթղթերը, ըստ որի էլ ավելի հստակեցվել են հայկական զորամիավորումների մարտավայրերը։

Համատեղ որոնողական աշխատանքների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  ամիսներ առաջ՝ մայիսի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի  միջև, ով Հայաստան էր  ժամանել ԴԱՀԿ ծառայության հոբելյանի կապակցությամբ:

1941թ. հունիսից մինչև 1945թ. մայիս խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազ. հայ։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 175 հազ. հայորդի։ Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը տվել է Խորհրդային միության 106 հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշոր զորավարներից են Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկայն զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսահակովը։ Պատերազմի տարիներին կազմավորվել է 6 հայկական դիվիզիա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: