487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը լսել է ընդդիմադիր պատգամավորների փաստարկները՝ Երևանի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ
16:49
11 Օգոստոսի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ավարտից հետո ընդունել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանին ու Արմեն Մարտիրոսյանին, լսել Երևանի կրպակների ապամոնտաժման հետ կապված նրանց փաստարկները, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Երևանի կենտրոնում, քաղաքապետարանի որոշմանը համապատասխան, մանրածախ առևտրով զբաղվող կրպակների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Նախօրեին Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրականացվող ապամոնտաժման ժամանակ վեճ է ծագել փոքր բիզնեսի սեփականատերերի և իրավապահ մարմինների միջև։

Վարչապետի և պատգամավորների հանդիպման ընթացքում քննարկվել է Երևան քաղաքում կրպակների ապամոնտաժման հարցը, որի վերաբերյալ կառավարության այսօրվա նիստում քաղաքապետի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ առ այն, որ աշխատող կրպակների զանգվածային ապամոնտաժում չի լինելու: Նշենք, որ կառավարության նիստի ընթացքում շեշտվել է, որ լինելու է անհատական մոտեցում, և կրպակներն ապամոնտաժվելու են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այն նամակներում, որոնք այսօր քաղաքացիներն ուղղում են կառավարություն, նշվում է. կրպակատերերից շատերն ունեն ստացած վարկեր, նրանցից մի քանիսը, լսելով վարչական շրջանի ղեկավարների հորդորները, վերանորոգել են իրենց կրպակները և այսօր եթե դրանք ապամոնտաժվեն, ապա նրանք կհայտնվեն ֆինանսական ծանր վիճակում:

Նիստի ընթացքում նշվել է, որ բոլոր այն կրպակատերերը, ովքեր ունեն մտահոգություն կամ անհանգստություն, պետք է դիմեն վարչական շրջանների ղեկավարներին, որոնց հստակ հանձնարարություն է տրվել` աշխատել բոլոր կրպակատերերի հետ` մայրաքաղաքում սոցիալական լարվածություն թույլ չտալու համար:

 Միաժամանակ Փափազյան փողոցում շարունակվում է տաղավարների ապամոնտաժումը:
«Տվյալ պահին, չնայած կառավարության որոշմանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանն իմ տաղավարի ապամոնտաժում է իրականացնում»,- ասաց Փափազյան փողոցում գտնվող կրպակատերերից մեկը՝ Աննա Կիրակոսյանը:

 Վարչապետի հետ հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավորները տաղավարների տերերի հետ ուղևորվեցին Փափազյան փողոց՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ հարցը քննարկելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։