486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ շուրջ 50 քաղաքացիներ, հնարավոր է, վտարվեն ԱՄՆ-ից. ԱԳՆ
16:14
10 Օգոստոսի 2011

Այս տարի ԱՄՆ պատկան մարմինները Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են դիմել 50 ՀՀ քաղաքացու վտարման հարցով, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Վերջին շրջանում նկատվում է ԱՄՆ-ում գտնվելու արտոնագրի ժամկետը խախտող և երկրից վտարվող ՀՀ քաղաքացիների թվի աճ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, օգոստոսի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հերթական այցելությունն է կատարել Լոս Անջելեսի մարզի կալանավայրերից մեկը:

Գլխավոր հյուպատոսը Հայ Առաքելական Եկեղեցու ավագ սարկավագ Րաֆֆի Օհաննեսի ուղեկցությամբ հանդիպել է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց հետ, ովքեր տարբեր պատժաչափով գտնվում են ազատազրկման վայրում:

Գրիգոր Հովհաննիսյանը ծանոթացել է հայ կալանավորների կեցության պայմաններին, կալանավորների հետ  զրուցել նրանց իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը առնչվող հարցերի մասին:

Ամերիկյան իրավասու մարմիններից ստացած տեղեկությունների համադրությամբ` Լոս Անջելեսի մարզի բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը չի գերազանցում 1000-ը: Միաժամանակ 2011թ. առաջին կեսի ընթացքում ձերբակալվել է 151 Հայաստանի քաղաքացի: Ընդ որում, նրանց չնչին տոկոսն է դատապարտվել ազատազրկման:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։