478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ-ն լուծում է Գվատեմալայում սպանված հայերի դիակները հայրենիք բերելու հարցը
14:03
10 Օգոստոսի 2011

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է Գվատեմալայում սպանված հայ մարզիչների դիակները հայրենիք բերելու հարցով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Ինչպես երեքշաբթի հաղորդեցին գվատեմալական ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, թեթև ատլետիկայի ազգային հավաքականի երկու մարզիչներ՝ հայր ու որդի, սպանվել են Գվատեմալայի մայրաքաղաքում:

«ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է երկու հայ մարզիչների սպանության մասին տեղեկությունը և ամեն ինչ անում է, որպեսզի նրանց դիակները հայրենիք բերվեն»,- հաղորդեցին մամուլի ծառայությունից՝ ավելացնելով, որ լրացուցիչ տեղեկություն դեռ չեն կարող ներկայացնել:

Վաթսունամյա Մանվել Մալոյանը և նրա որդին՝ 30-ամյա Դավիթ Մալոյանը, գնդակահարվել են երկուշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 17։30-ին (Երևանի ժամանակով՝ երեքշաբթի, ժամը 04։30-ին) «Մատեո Ֆլորես» մարզադաշտի մոտակայքում, որտեղ նրանք մարզում էին թեթև ատլետիկայի ազգային հավաքականը, նշում է ՌԻԱ Նովոստին։

Ականատեսների վկայությամբ, Մալոյանների P-218 BNJ համարանիշներով ավտոմեքենան կանգ է առել խաչմերուկում, որտեղ, հնարավոր է, վեճ է ծագել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած տաքսու ուղևորների հետ։ Անցորդները նշել են, որ ավտոմեքենաներում գտնվող մարդիկ նյարդային շարժումներով ինչ-որ բան էին քննարկում։

Անսպասելիորեն ուղևորներից մեկը հանել է ատրճանակը և կրակել Դավիթի դեմքին։ Հանցագործի մյուս փամփուշտը բաժին է ընկել Մանվելին, երբ նա փորձել է օգնություն ցուցաբերել որդուն։ Այնուհետև կրակողը դուրս է ցատկել մեքենայից և փախել անհայտ ուղղությամբ։ Տուժածները ծանր վիճակում տեղափոխվել են «Ռուզվելտ» հոսպիտալ, որտեղ մի քանի ժամ անց մահացել են։

Հանցագործության վայրում 9 միլիմետր տրամաչափի մի քանի փամփշտակալ է հայտնաբերվել։
Ոստիկանությունը սպանության մի քանի վարկած ունի, չի բացառում կողոպուտի փորձը։ Կազմվել է սպանողի ֆոտոռոբոտը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Էլեկտրոնային ԶԼՄ-ների հայտարարություններում Մալոյանների մարզիկները պահանջել են իրավապահ մարմիններից շուտափույթ քննել «բարբարոսական հանցագործության» բոլոր հանգամանքներն ու պատժել մեղավորներին։

Գվատեմալայի լրագրողները սխալմամբ հայտնել են, որ Մանվել և Դավիթ Մալոյանները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել։ Ինչպես ՌԻԱ Նովոոստիի թղթակցին է հայտնել Գվատեմալայում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Եվգենի Մակեևը, զոհվածները Հայաստանի քաղաքացիներ են եղել և ռուսական դեսպանության հյուպատոսական բաժնում հաշվառված չեն եղել։

Դիվանագետն անձամբ ծանոթ է եղել Մանվել Մալոյանի հետ, ով Գվատեմալայում էր ապրում արդեն ավելի քան 10 տարի և մարզում էր թեթև ատլետիկայի ազգային հավաքականը։ Դավիթ Մալոյանը, ով ավելի ուշ էր երկիր տեղափոխվել, օգնում էր հորը մարզչական գործում։
Գվատեմալան Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր երկրներից է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, այստեղ օրական, միջինը, 16 սպանություն է կատարվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: