486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետը հույս է հայտնել, որ երևանցի մարզիկները Համահայկական խաղերի ընթացքում աչքի կընկնեն լավ արդյունքներով
18:01
05 Օգոստոսի 2011

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ Համահայկական խաղերի ընթացքում երևանցի մարզիկները Համահայկական խաղերի ընթացքում հերթական անգամ աչքի կընկնեն լավ արդյունքներով:

Այս մասին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը խոսել է 5-րդ համահայկական խաղերի Երևան քաղաքի մարզական պատվիրակության անդամների և բացման շքերթը գլխավորող 10 հանրաճանաչ մարզիկների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Համահայկական հինգերորդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 13-21-ը Հայաստանում՝ «Միասնականություն սպորտի միջոցով» կարգախոսով:

Հաղորդագրության համաձայն, Կարապետյանը նաև նշել է, որ քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի մասսայականացմանը, քանի որ բացի առողջ ապրելակերպ քարոզելուց, Երևանում անցկացվող մարզական միջոցառումները խթան կհանդիսանան  նաև մայրաքաղաքն ավելի ճանաչելի դարձնելու առումով:

Քաղաքապետը կարևորել է հանգամանքը, որ թիմերի համալրման ու ֆինանսավորման  հարցում, բացի քաղաքապետարանի  աջակցությունից, անհրաժեշտ է փոխշահավետ առաջարկների տեսքով ներգրավել նաև բիզնես ոլորտը:

Քաղաքապետը նաև նշել է, որ անձամբ հետևելու է համահայկական 5 րդ խաղերի ընթացքին և մարզիկների հետ  կհանդիպի արդեն մարզահրապարակներում:

10 մարզաձևերի 12 հավաքական թիմերի մարզիչները ներկայացրել են թիմերի պատրաստվածության վիճակը: Հավաքական թիմերի մարզիչների բարձրացրած  խնդիրներից մի քանիսը տեղում լուծում են ստացել, առանձին հարցերի շուրջ տրվել են հանձնարարականներ:

Համահայկական հինգերորդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչի տաճարում:
Մասնակիցների թիվը ռեկորդային կլինի՝ 3 հազար մարզիկ, ովքեր Հայաստան կժամանեն աշխարհի 100 քաղաքներից: Համահայկական խաղերն անցկացվում են 10 մարզաձևով՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, աթլետիկա, մինի-ֆուտբոլ: ---0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։