481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի չորրորդ նիստը
19:58
29 Հուլիսի 2011

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի չորրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, համաձայն հաստատված օրակարգի` խորհուրդը քննարկել է 2011 թ. հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած (ուժի մեջ կմտնի 2011թ. օգոստոսի 6-ին) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղեցույցերը և օրինակելի ձևերը:

Օրենքի փոփոխությամբ ներդրվում է տեսչական ստուգումների անցկացման նոր համակարգ, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի սահմանափակել անհիմն ստուգումները և ուշադրության կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսվարողներին: Ստուգող մարմինները պետք է մշակեն ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանություն և ստուգաթերթեր, ինչպես նաև հրապարակեն իրենց տարեկան ստուգումների ծրագրերն ու իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվությունները:

Հարցի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը  ներկայացրել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանության և ստուգաթերթերի մշակման մեթոդական ուղեցույցները,  ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և լրացման ուղեցույցը, նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձևը և լրացման ուղեցույցը, որոնք կնպաստեն ստուգող մարմինների կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների ամբողջական համակարգի արդյունավետ ներդրմանը:

Նիստում ի գիտություն է ընդունվել պիլոտային տեսչություններում իրականացված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել աշխատանքի պետական տեսչության հետ համատեղ մշակված  ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության նախագիծը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: