483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը մոտ 900 հազար դոլար է հատկացրել Հայաստանի հարավի անտառային զանգվածների վերականգնման ծրագրի իրագործմանը
19:41
28 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ը մոտ 900 հազար դոլար է հատկացրել Հայաստանի Սյունիքի մարզի անտառային զանգվածների վերականգնման  ծրագրի շրջանակներում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը:

Նրա խոսքով` այդ գումարից 75 հազար դոլարը տրամադրվել է հրդեհների վաղ արձագանքման սարքավորումների և 54 հազարը՝ երկու ամենագնաց մեքենաների ձեռքբերմանը:

Հարությունյանը հայտնեց, որ ծրագիրն իրականացվում է Գորիսի և Կապանի անտառատնտեսություններում և Մեղրիի «Արևիկ» ազգային պարկում:

«ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում մենք 2 մեքենա ենք ստացել, տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ  են անտառային հրդեհների դեմ պայքարում։ Տեխնիկան նախատեսված է նաև բռնկման առաջին փուլերում արագ արձագանքման, հրդեհի օջախների տեղայնացման համար»,- ասաց «Հայանտառ» ՓԲԸ-ի գլխավոր անտառապետ  Ռուբեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ Սյունիքի մարզն ամենաշոգ մարզն է, և այդ պատճառով հրդեհավտանգն իր կլիմայական պայմաններով։ Բացի այդ, ըստ նրա, արոտավայրերի և գյուղատնտեսական հողատարածքների այրման տարածված պրակտիկան բերքահավաքից հետո հաճախ անտառային զանգվածների հրդեհների պատճառ է դառնում։

«Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ բռնկման 46 դեպքից միայն երկուսը կապված չէին մարդկային գործոնի հետ»,- ասաց Պետրոսյանը։

Միաժամանակ ծրագրի ղեկավար, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համակարգող Արամ Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանին զուգընթաց ծրագրի մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 50 երկիր։

«Մեզ հաջողվել է ապացուցել պիլոտային ծրագրի անցկացման նպատակահարմարությունը հենց Սյունիքում` հաշվի առնելով տվյալ մարզի խոցելիությունը»,- ասաց նա։

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի անտառների բռնկման մակերեսը կազմել է 1940 հեկտար։ 2010 թվականին հանրապետությունում ոչնչացել է 810 հեկտար անտառ։

Պաշտոնական տվյալներով` Հայաստանի անտառային ծածկի մակերեսն այսօր կազմում է 334 հազար հեկտար։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։