484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դիտարկում է Լեհաստանը որպես բարեկամական երկիր և հուսալի գործընկեր. նախագահ
16:34
28 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դիտարկում է Լեհաստանը որպես բարեկամական երկիր և հուսալի գործընկեր, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր լեհ գործընկեր Բրոնիսլավ Կոմորովսկու հետ ճեպազրույցի ընթացքում։

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով նախօրեին Երևան է ժամանել։  

«Ամենակարևորն այն է, որ մենք դիտարկում ենք Լեհաստանը որպես մեզ հետ ընդհանուր արժեքներ կրող երկիր, և դրանց վրա հիմնված հայ-լեհական բարեկամությունն աներեր է»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` Հայաստանի անկախացման պահից Երևանի և Վարշավայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման բնական ընթացք է արձանագրվել։

«Գոհունակությամբ նշեմ, որ հայ-լեհական երկխոսությունը զարգանում է` տարեցտարի իր մեջ տարբեր ոլորտներ ներառելով։ Հայ և լեհ ժողովուրդներն ունեն դարերի խորքը գնացող բարեկամություն, որը շարունակվում և նոր որակ է ստանում մեր ժամանակներում»,- ասաց Սարգսյանը։

Պետության ղեկավարը նշեց, որ նախագահ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան կարևորագույն քայլ է այդ ճանապարհին և  բարձր մակարդակի երկկողմ հարաբերություններն առաջ մղելու ու խորացնելու ցանկության ընդգծված արտահայտություն:

Ինչպես ասաց նախագահը, բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատեցին հարաբերություններն ամրապնդելու երկուստեք ցանկությունը և հանձնառությունը հայ-լեհական կապերի շրջանակներն ընդլայնող մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ:

«Պայմանավորվեցինք նաև օգտագործել բոլոր հնարավորությունները մշակութային և գիտակրթական կապերի զարգացման ոլորտում, այդ թվում` երիտասարդության միջև շփումների և փոխանակումների խրախուսման միջոցով»,- ասաց նա։

Սարգսյանը հայտնեց նաև, որ արձանագրվեց Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժը։

«Առաջին հերթին ուշադրություն դարձրինք հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը: Այս առումով նշեցինք, որ համագործակցության հիմքեր կան գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում: Ուրախ եմ, որ նախագահ Կոմարովսկուն ուղեկցում է լեհ գործարարների պատվիրակություն: Հուսով եմ, որ նրանք Հայաստանում կգտնեն լավ գործընկերներ»,- ավելացրեց նա։

Բացի այդ, Սարգսյանի խոսքով, քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր, երկուստեք ընդգծվեցին միջազգային կազմակերպություններում կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: