480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ողջունում է «Հանիել գրուպ» ընկերության գործունեությունը մեր երկրում
19:46
27 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Հանիել գրուպ» ընկերությունը Հայաստանում ներդրումներ է իրականացնում «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ միջոցով: Ընկերության հիմնական արտադրությունն իրականացվում է Երևանում և Վանաձորում: Ընկերության մասնաճյուղը կարի գործարանն է, որը նաև բացվել է Ամասիայում: «Հանիել գրուպի» պատվիրակության կազմում ընդգրկված են «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ», «ՎԿՍ» և  հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները:

«Նախագահը ողջունել է «Հանիել գրուպի» գործունեությունը մեր երկրում, նշելով, որ օրեր առաջ է ներկա գտնվել ընկերության Ամասիայի նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը և կարևորում է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում ներդրումային ծրագրերի իրագործումը»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների խրախուսման ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, և այսուհետ էլ երկրի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի բացմանն ուղղված այդ քաղաքականությունը շարունակվելու է:
Երկուստեք հեռանկարային են համարվել Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներդրումները, կարևորվել է մասնագետների վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ աշխատանքը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և «Հանիել գրուպ» ընկերության ներկայացուցիչները քննարկել են տեքստիլ արդյունաբերության ոլորտում համաշխարհային շուկայում տեղի ունեցող ներկա զարգացումներն ու կառուցվածքային տեղաշարժերը, դիտարկել` Հայաստանի շուկայական դիրքավորման հնարավորությունները:

«Հանիել գրուպի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության ղեկավարին` մեր երկրում իրենց ծրագրերին աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ ընկերությունը Հայաստանում համագործակցության և առաջընթացի ամուր հիմքեր է տեսնում, որը հեռանկարային զարգացման ծրագրերի իրագործման լավ հնարավորություն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։