486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր հայ պատգամավորները երկրի իշխանություններից Ջավախահայերի խնդրի լուծման կոնկրետ քայլեր են պահանջում
16:20
26 Հուլիսի 2011

Ընդդիմադիր խմբակցություններից հայ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը (Հայ Յեղափոխական Դաշնակցություն) և Արմեն Մարտիրոսյանը (Ժառանգություն), երկրի իշխանություններից Ջավախահայերի խնդիրների լուծման կոնկրետ քայլեր են պահանջում։

Երկու պատգամավորներն էլ վերջերս Ջավախքից են վերադարձել, որտեղ մասնակցել են Ջավախքում տերյանական օրերին նվիրված միջոցառումներին, որոնք անցկացվել են հուլիսի 24-ին։

Ինչպես նշեց Արծվիկ Մինասյանը, պատգամավորները ծրագրել էին միջոցառման ընթացքում ելույթ ունենալ և նաև ներկայացնել ջավախահայերի խնդիրները, սակայն հատուկ ծառայության ներկայացուցիչների միջամտության պատճառով անջատվել են խոսափողները, իսկ պատգամավորներին հնարավորություն չի ընձեռվել ելույթ ունենալ։

«Հայկական իշխանությունները ջավախահայերի իրավունքների պաշտպանման հարցում իրենց պասիվ դիրքորոշմամբ միայն աջակցում են վրացական իշխանությունների  հակահայկական դիրքորոշմանը, որոնք պատրաստ են ինքնավարություն տրամադրել զենք բարձրացրած տարածաշրջանին, բայց իրավունք չեն տալիս խաղաղ գոյատևող բնակիչներին մայրենի լեզվով շփվել»,- ասաց Մինասյանը։

Ըստ պատգամավորի՝ Վրաստանն այդ կերպ ակնհայտ հակահայկական քաղաքականություն է իրականացնում, ինչին հայկական իշխանությունները պետք է հստակ քայլերով պատասխանեն։

Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ ռուսատյացությամբ տառապող Վրաստանում ռուսաց լեզվով տերյանական օրերի անցկացումը վկայում է այն մասին, որ այնտեղ հայոց լեզուն դեռ ավելի վատ դիրքերում է։

Ինչպես կարծում է պատգամավորը, իշխանությունները պետք է հասկանան, որ Ջավախքը պետք է Հայաստանի և Վրաստանի միջև ոչ թե բաժանող գիծ, այլ երկրների միջև կապող օղակ դառնա։

Նա նաև մտահոգություն հայտնեց դեպի Ջավախք թուրքական կապիտալի արտահոսքի կապակցությամբ, որը Թուրքիայից դեպի Վրաստան նոր ճանապարհային ուղղության բացման ժաման կարող է իրենց պատմական տարածաշրջանից հայերին դուրս մղելու լուրջ սպառնալիք դառնալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: