484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը հանձնարարել է արդիականացնել մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը
16:06
26 Հուլիսի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի նախարարությանն ու Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարել է ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի նոր ճարտարապետական լուծման ծրագիր մշակել, լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Հայկական պետության ղեկավարը մշակույթի նախարարի ուղեկցությամբ երեքշաբթի այցելել է Մարտիրոս Սարյանի՝ Երևանում գտնվող տուն-թանգարանը, որտեղ ծանոթացել է «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» ցուցահանդեսին։

Մեծ նկարչի արհեստանոցում ներկայացված ցուցադրությունները դիտելուց    հետո Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել մշակույթի նախարարի և տուն-թանգարանի տնօրենի, վարպետի թոռնուհի Ռուզան Սարյանի հետ։

«Քննարկվել են բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առկա են տուն-թանգարանում։ Դրանք շենքի կապիտալ վերանորոգման և մի քանի լրացուցիչ շինարարական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության հետ կապված խնդիրներն են»,- խորհրդակցությունից հետո ասել է  Պողոսյանը։

Ըստ նրա՝ նախագահն այդ տարի հանձնարարել է այդ ուղղություններով աշխատանք սկսել, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն մինչև 2012թ.-ը, երբ կնշվի տուն-թանգարանի 45-ամյակը։

«Նաև համապատասխան հանձնարարություններ են տրվել Երևանի գլխավոր ճարտարապետին տուն-թանգարանի շենքի նոր ճարտարապետական լուծման վերաբերյալ՝ հաշվի առնելով մայրաքաղաքի ճարտարապետության բոլոր նորմերը, քանի որ թանգարանի տնօրենը հարց է բարձրացրել ներկա թանգարանի ոչ ճիշտ ճարտարապետական լուծման  վերաբերյալ»,- ասաց նա։

Նախարարն ընդգծեց, որ նախագահի կողմից դրված հիմնական խնդիրը պատշաճ մակարդակով Սարյանի ստեղծագործական ժառանգության պահպանումն ու ներկայացումն է։

«Սարյանի ողջ ժառանգությունը պետք է պահպանվի համապատասխան ռեժիմում, այսինքն պետք է համապատասխան ջերմաստիճանային պայմաններ ստեղծվեն տուն-թանգարանի պահոցներում, և, ամենակարևորը, պետք է ավելացվեն ցուցահանդեսային տարածքները։ Մենք պետք է հնարավորինս համապարփակորեն ցույց տանք նկարիչ Սարյանի ծավալը»,- ավելացրեց նա։

Նախարարը նշեց, որ 2001թ.-ին «Լինսի» հիմնադրամը կապիտալ վերանորոգել է Սարյանի Տուն-թանգարանը, բայց ըստ էության շատ խնդիրներ այդպես էլ լուծում չեն ստացել։

Մարտիրոս Սարյանը (1880-1972թթ.) 20-րդ դարի հայ գեղանկարչության խոշորագույն վարպետներից է, որը շարունակել է սիմվոլիզմի ավանդույթները։ Նա ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում (ներկայումս Դոնի Ռոստովի կազմում)։

1897թ.-ին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որն ավարտել է 1904թ.։ Նրա ուսուցիչների թվում այնպիսի հայտնի ռուս նկարիչներ են եղել, ինչպիսիք են Սերովը և Կորովինը։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կառուցվել է դեռ նկարչի կենդանության օրոք՝ նրա տան և արհեստանոցի կողքին։ 1967թ.-ից այն գործում է որպես Ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Այդ եռահարկ շենքի վերևի և մեջտեղի հարկերում ներկայացված են 1898-1970-ական թվականների նկարները, ինչպես նաև առաջին հարկում ցուցադրման են ներկայացված նկարչի գծագրերը։ Նկարչի մահից հետո՝ 1972թ.-ից, նրա արհեստանոցը թանգարանի մասնիկ է դարձել։ Նոր նվիրատվություններն ու ձեռք բերված գործերն ավելացրել են Սարյանի աշխատանքաների հավաքածուն՝ հասցնելով 247 միավորի։

Թանգարանը ողջ աշխարհում Սարյանի նկարների ցուցահանդեսներ է կազմակերպում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։