478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան կանի ամեն ինչ` հայկական եկեղեցիները չվերադարձնելու համար. հայ փորձագետ
15:48
26 Հուլիսի 2011

Թուրքական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձը, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը անցած շաբաթ հավանություն է տվել այն ուղղումին, որը կոչ է անում Թուրքիային դադարեցնել քրիստոնյաների նկատմամբ կրոնական խտրականությունը և վերադարձնել քրիստոնեական համայնքներին բռնագրավված եկեղեցիներն ու վանքերը։

«Ամեն դեպքում ես վստահ եմ, որ Թուրքիան չի դիմի այդ քայլին, քանի որ այդ դեպքում բոլոր թուրքերի համար ակնհայտ փաստ կդառնա այն, որ նրանք ապրում են հնագույն քրիստոնեական քաղաքակրթության տարածքում»,- ասաց Սաֆրաստյանը։

Ըստ փորձագետի՝ հատկապես դա կծառայի որպես հիմնական գործոն, որը թուրքական իշխանություններին հետ է պահում հայկական եկեղեցական սեփականությունը վերադարձնելուց։

Բացի այդ, Սաֆրաստյանը հիշեցրեց, որ բանաձևը պետք է դեռ ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից։

Նա նաև նշեց, որ հայկական կողմը կարող է ՄԱԿ-ի, Եվրամիության, ՅՈԻՆԵՍԿՕ-ի շրջանակներում ստորագրված մի շարք այլ փաստաթղթեր օգտագործել, որոնց տակ դրված է Թուրքիայի ստորագրությունը, որպեսզի թուրքական կողմից պահանջի պատշաճ ուշադրություն ցուցաբերել հայկական եկեղեցիների և հայ ժողովրդի հոգևոր ժառանգության նկատմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։