482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մոտ 30 հազար բնակիչներ հմտություններ են ձեռք բերել Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում
14:21
26 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մոտ 30 հազար բնակիչներ ուսուցում են անցել Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում, ասաց Հայաստանի ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ 

Ըստ նրա, Աղետների ռիսկերի նվազեցման ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին Կրթության և գիտության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, UNICEF կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, Օքսֆամի և Կարմիր Խաչի միջև ստորագրված փոխըմբռնման հիման վրա, որի արդյունքում ազգային պլատֆորմ է ձևավորվել։

Պլատֆորմը սկսել է աշխատել 2005-2015 թվականներին վթարների ռիսկերի նվազեցման միջազգային ծրագրի համաձայն, որը ստորագրվել է 2005 թվականին Հյուգո (Ճապոնիա) քաղաքում աշխարհի 178 երկրների կողմից։

«Ծրագրի շրջանակներում ստեղծվել են աշխատանքային խմբեր, կազմվել են ծրագրեր, տարվել են աշխատանքներ և անցկացվել են սեմինարներ, ինչի արդյունքում դպրոցական հաստատություններն ապահովվել են աղետների պատրաստվածության մեխանիզմներով»,- երեքշաբթի ասաց Մխիթարյանն աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի արդյունքները ներկայացնելիս։

Ըստ նրա, ծրագիրը գործում է Հայաստանի չորս առավել խոցելի մարզերում՝ Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Շիրակում և Արագածոտնում։ 

Աշխատանքները մարզերում իրականացվել են UNICEF-ի կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, «Օքսֆամ» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության և Կարմիր Խաչի երևանյան ներկայացուցչության կողմից։ Ինչպես նշեց Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչության աղետների կառավարման և բնակչության վերաբնակեցման բաժնի պետ Էդվարդ Ազարյանը, ծրագիրը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի հումանիտար բաժնի կողմից։

Նա ընդգծեց, որ բնակչության հետ աշխատանքներն իրենցից ներկայացրել են տարբեր աղետների խաղարկում-վարժություններ, որոնց նպատակն ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ ԱԻՆ տեղեկան ներկայացուցչությունների, հրշեջ-փրկարար ծառայության և Ոստիկանության մոբիլիզացումն էր։

Ազարյանն ավելացրեց, որ Եվրահանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի անցկացված ծրագրի արդյունքները, և դրա հավանության դեպքում չի բացառվում այդ ծրագրի տարածումը ողջ հանրապետությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: