481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան գիտակցում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խանգարում է հենց Բաքվին. փորձագետ
15:03
25 Հուլիսի 2011
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան շատ լավ գիտակցում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտը հենց Բաքուն է, այլ ոչ թե Երևանը, հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:

«Սա Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման իմ վերլուծությունն է», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գիրագոսյանը:

Հայաստանի քաղաքացիական հասարակության խորհրդի ներկայացուցիչների հետ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը տեղի է ունեցել նախորդ երկուշաբթի Անկարայում:

Գիրագոսյանի խոսքերով՝ հանդիպումը ծրագրված չէր և անակնկալ է դարձել: «Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության խորհրդի հինգ ներկայացուցիչներս, Անկարայում էինք Թուրքիայի քաղաքացիական հասարակության խորհրդի հրավերով՝ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանկարծակի մեզ տեղեկացրին, որ մեզ հրավիրում են Թուրքիայի արտգործնախարարություն: Մենք, բնականաբար, միանգամից նամակ ուղարկեցինք Հայաստանի արտգործնախարարություն՝ զգուշացնելով նրանց հանդիպման մասին», - ասաց նա:

Ինչպես նշեց փորձագետը, սկզբից նրանք հանդիպել են տարբեր դիվանագետների, Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ, ինչից հետո նրանց հրավիրել են նախարար Դավութօղլուի մոտ:

«Անձամբ ես հանդիպման ընթացքում արձանագրեցի մեկ շատ կարևոր պահ՝ այժմ թուրք-ադրբեջանական հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն: Երկու տարբեր պետություններում (Ադրբեջան և Թուրքիա) միասնական ժողովրդի մասին առասպելը մահացել է: Բաքուն այսօր վերջնագրեր է ներկայացնում Թուրքիային, այսինքն կրտսեր եղբայրը ցանկանում է թելադրել ավագին, թե ինչպես վարվել: Նաև պարզ էր, որ Դավութօղլուն բարկացած է Բաքվի վրա Կազանի հանդիպումը ձախողելու համար», - նշեց նա:

Գիրագոսյանը ընդգծեց, որ հանդիպման ընթացքում նրանք կարողացել են Դավութօղլուին հասցնել երեք հիմնական մեսիջ:

«Առաջինը՝ դա այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ ծանրությունն այժմ ընկած է Թուրքիայի վրա, քանի որ Անկարան ինքը դադարեցրեց այդ գործընթացը, իսկ Հայաստանն այդ կարգավորման համար նույնիսկ ավելի շատ բան է արել, քան պահանջվում էր: Բացի այդ, Հայաստանի համբերությունն անվերջ չէ, և նա չի կարող շատ երկար սպասել», - ասաց նա:

Գիրագոսյանի խոսքերով՝ երկրորդ մեսիջը ճշտումն էր այն մասին, որ կա երկու հարց, որոնց շուրջ ողջ հայությունը միասնական է՝ անկախ քաղաքական հայացքներից և բնակության տարածքից: Դա Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումն է և ղարաբաղյան հարցը:

«Մենք պարզ հասկացրեցինք, որ Թուրքիան մեծ սխալ է անում՝ փորձելով անտեսել այդ գործոնը: Բացի այդ, հաջորդ մեսիջով մենք հիշեցրեցինք, որ Անկարան ինքն է համաձայնել հանել նախապայմանները հայ-թուրքական արձանագրություններից, և եթե այսօր նա փորձում է կրկին Ղարաբաղի վերաբերյալ նախապայմաններ առաջադրել, ապա դա ամենաքիչը անազնիվ է», - ավելացրեց նա:

Փորձագետը նշեց, որ Դավութօղլուն իրենց շատ ուշադիր է լսել, և շատ հետաքրքիր էր այն փաստը, որ նրանց Թուրքիայում՝ արտգործնախարարի կաբինետում, հնարավորություն տվեցին քննադատել Անկարայի քաղաքականությունը:

«Իմ տպավորությամբ՝ այսօր խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան կփորձի մարտահրավեր նետել Հայաստանին՝ մեզ փորձելու համար:  Սակայն կարծում եմ՝ նրանք կհիասթափվեն, քանի որ Հայաստանն այնքան էլ թույլ չէ, ինչպես իրենց թվում է: Բաքվի և Անկարայի կողմից Հայաստանի շրջափակման քաղաքականությունը ոչ միայն ձախողվեց, այլև Հայաստանի դիրքերն ավելի ուժեղ դարձրեց», - ասաց նա:

Գիրագոսյանը նաև ավելացրեց, որ հնարավոր է ՝ արդեն եկել է պահը, երբ Հայաստանն ինքը արդեն պետք է խոսի նախապայմանների լեզվով:

«Չեմ կարծում, որ առաջիկայում որևէ տեղաշարժ կգրանցվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն Թուրքիան կփորձի ինչ-որ բան անել մինչև 2015 թ.-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին», - ասաց Գիրագոսյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: