485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանկոֆոն քաղաքների գլխավոր վեհաժողովի գագաթնաժողովն առաջին անգամ տեղի կունենա Երևանում
17:06
21 Հուլիսի 2011

Ֆրանկոֆոն քաղաքների գլխավոր վեհաժողովի գագաթնաժողովն առաջին անգամ տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 25-26-ը, հիգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ էմին Երիցյանը:

«Կայանալիք գագաթնաժողովի նպատակով Հայաստանում ստեղծվել է «Ֆրանսիա» խումբը, որը միավորել է շուրջ 20 հայկական քաղաքներ, իսկ Ֆրանսիայում ստեղծվել է համապատասխանաբար «Արմենիա» խումբը», - հայտարարեց Երիցյանը:

Նրա խոսքերով՝ գագաթնաժողովի ընթացքում խմբերը կկարողանան հանդիպել և քննարկել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն ուղղված հետագա միջոցառումների ծրագրերը, ինչպես նաև քննարկել Հայաստանի տարածաշրջանային զարգացման հեռանկարները:

«Հիշեցնեմ, որ նախորդ տարի Հայաստանում անցկացվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որին ներկա են եղել ֆրանսիական քաղաքների 130 քաղաքապետեր, և մենք նախատեսում ենք երեք տարին մեկ անգամ անցկացնել նմանատիպ միջոցառումներ և Հայաստանում, և Ֆրանսիայում», - ավելացրեց նա:

Հայաստանի համայնքների ասոցիացիայի ղեկավարը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը հանրապետության համար: Նրա խոսքերով՝ սահմանափակ ռեսուրսներ և հնարավորություններ ունեցող երկրների համար նմանատիպ համագործակցությունը կարող է պայման դառնալ համակողմանի զարգացման համար:

Հայաստանը 2008 թ.-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ է դարձել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։