482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սանահինի վանական համալիրի վերականգնման ծրագիրը կմեկնարկի 2012 թ.-ին
15:18
21 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սանահինի հայկական վանական համալիրի վերականգնման ծրագիրը, որն արժե 90 մլն դրամ (շուրջ 245,6 հազար դոլար) մեկնարկում է 2012 թ.-ին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նախորդ տարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Լոռու մարզ և Սանահինի վանական համալիր աշխատանքային այցի շրջանակներում կոնկրետ հանձնարարականներ են տրվել, ըստ որոնց՝ մշակույթի նախարարության կողմից մշակվել է միջոցառումների համապատասխան ժամանակացույց: Հաշվի առնելով այն, որ վանական համալիրը 1999 թ.-ից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, ապա համալիրի հետ կապված բոլոր հարցերը հատուկ մոտեցում են պահանջում, մասնավորապես հուշարձանի վերականգնման կամ վերակառուցման հարցում ցանկացած միջամտության համար հարկավոր է միջազգային փորձաքննություն անցկացնել:

«Առաջին քայլը եղավ այն, որ ՀՀ պատմամշակութային հուշարձանների պահպանության հետազոտական կենտրոնը հրավիրեց մասնագետներ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտից, որոնք 3D սքան-լազերային տեխնոլոգիայով կատարեցին չափագրումներ` հաշվի առնելով համալիրի հարավային ճակատի արևմտյան անկյան հատվածում առկա հիմնական ճաքը», - ասաց Պողոսյանը:

Նախարարի խոսքերով՝ հենց այդ ճաքն է, որ առաջացնում է հիմնական խնդիրները հուշարձանների համար, բնականաբար, հարակից այլ խնդիրներին զուգահեռ։

«Այդ գործողությունների արդյունքում արձանագրվեց իրավիճակը, որը ենթակա էր կրկնակի ստուգման 6-7 ամիս հետո` հասկանալու, թե ինչ դինամիկա ունի ճաքը և որ ուղղությամբ է այն զարգանում։ Մայիս ամսին կատարվեցին կրկնակի ստուգումները, արդյունքներն այժմ ամփոփվում են, և հայկական կողմին կտրամադրվեն մինչ սեպտեմբեր», - ասաց Պողոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախնական տվյալներով` այնքան ճաքի մեջ չի խնդիրը, որքան ճաքի հիմքերի մեջ, այսինքն` ենթադրվում է, որ դրա համար Սանահինում այդ հնագիտական հետազոտություններն են կատարվում՝  հասկանալու համար, թե ինչքան խորն է այդ ճաքը:

 Ենթադրվում է, որ ճաքը նստած է այն հատվածների վրա, որտեղ կան սողանքներ, և դա է առաջացնում հիմնական խնդիրը։

«Այս ամենի արդյունքում կկազմվի համալիրի վերականգնման նախագծի տեխնիկական առաջադրանքը, որը լուծելու է հուշարձանի հետ կապված բոլոր խնդիրները` ճաքի, գմբեթի, հուշարձանի երեք հատվածների խնդիրները, ինչպես նաև լուծում կտրվի Սանահինի տարածքում աճող բույսերը ֆիզիկաքիմիական նյութերով մշակելու խնդրին», - ասաց Պողոսյանը:

Նախագծային առաջադրանքի հիման վրա կհայտարարվի բաց մրցույթ, մինչ այդ մշակված նախագիծն անպայման պետք է անցնի փորձաքննություն` ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատված չափանիշների

ՀՀ վարչապետի մեկ այլ հանձնարարականի համաձայն՝ 2011 թ.-ին ձևակերպվել են սեփականության իրավունքով Հայ առաքելական եկեղեցուն հուշարձանը հանձնելու մասին փաստաթղթերը: Համալիրը ՀԱԵ-ին է հանձնվել 1998 թ.-ին, սակայն այդ ժամանակ իրավաբանորեն չէր ձևակերպվել:

Պողոսյանի խոսքերով՝ բոլոր աշխատանքներն իրականացվում են ըստ նախատեսված ժամանակացույցի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց այս հարցը պահել ուշադրության կենտրոնում և աշխատանքների ընթացքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին հետաքրքրող հարցերին մշտապես պարզաբանումներ տալ:

Սանահինի վանքը հիմնադրվել է 10-րդ դարի առաջին կեսին: Պարսպի մեջ առնված հիմնական խումբը բաղկացած է 3 եկեղեցիներից` գրատուն-մատենադարանից, գավթից (1181 թ.), նախագավթից (1211 թ), հոգևոր դպրոցի գրատան սրահներից և դամբարաններից: Համալիրի ամենահին շինությունը Սբ Աստվածածին եկեղեցին կառուցված է Աբաս Ա Բագրատունի թագավորի կողմից (928-953 թթ.): Հաջորդը Ամենափրկիչ եկեղեցին է` կառուցված Խոսրովանուշ թագուհու կողմից 966 թ., որն իր իշխող դիրքով և տեսքով հետագայում դարձավ մայր եկեղեցի` Կաթողիկե:

Սբ Աստվածածին եկեղեցուց 12 մ արևելք Սբ Գրիգոր եկեղեցին է: Հուշարձանախմբում քաղաքացիական ճարտարապետության զարդերից մեկն է Գրատուն-մատենադարանը` կառուցված 1063 թվականին, շինարարական արձանագրության մեջ հիշվում է նշխարատուն անունով: Այստեղ պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլև վանքի արժեքավոր իրերը, նշխարներ և մասունքներ: Այս գրատունը հայոց գրատների մեջ ամենահինն է և ամենամեծը:

Վանական համալիրը ներառում է նաև Սբ Հարություն եկեղեցին (13-րդ դ.), Զանգակատունը (13-րդ դ.), Զաքարյանների դամբարանը (12-13-րդ դդ.), Աղբյուրը (1831 թ.), Գր. Տուտեորդու մահարձանը (1184 թ.):
Վանքում գործել է հոգևոր դպրոց, որն ավանդաբար կոչվում է Մագիստրոսի ճեմարան: Այստեղ դասավանդել են մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ Դիոսկորոս կաթողիկոսը, Անանիա, Հակոբ և Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Տուտեորդին և մեծ փիլիսոփա ու աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին:

1999 թ. հուշարձան-համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: