486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Գրեմմի-2011»-ի դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել
16:39
19 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի հայ երաժիշտ, «Գրեմմի-2011»-ի դափնեկիր, «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Անձնագիրը երաժշտին հանձնել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Թունջբոյաջյանը ծնվել է Թուրքիայում և երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում:

«ԱԺ նախագահը շնորհավորեց երաժշտին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն  և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ և վստահություն հայտնեց, որ նա այսուհետ ևս կշարունակի արժանապատվորեն ներկայացնել հայ մշակույթը արտերկրում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Խորհրդարանի ղեկավարը կարևորեց մշակույթի դերը որպես երկրի և ժողովրդի այցեքարտ:

Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ մտադիր է նախաձեռնել մի շարք  բարեգործական համերգ-ակցիաներ` ուղղված սոցիալապես խոցելի խմբերի աջակցությանը և դրանցում ակնկալելով նաև «Armenian Navy Band» խմբի մասնակցությունը:

Արտո Թունջբոյաջյանն իր հերթին ներկայացրեց իր ծրագրերը և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ԱԺ-ի հետ:

Armenian Navy Band» հանրաճանաչ հայկական ավանգարդ-ֆոլկ-ջազ խումբը, որը հիմնադրվել է 90-ականների վերջին, աշխարհում ամենահայտնի հայկական երաժշտական խմբերից է:

«Armenian Navy Band» խումբը նվագում է յուրօրինակ ժանրում, որը մասնագետներն անվանում են հայկական ֆյուժն՝ հայկական ազգային, ավանգարդ և ջազային երաժշտության համադրում: Խումբը բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։