484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Կադրային ներուժի զարգացման ծրագրի շրջանակներում ՀԿԵ-ում ստեղծվելու են տեխնիկական գրադարաններ
15:52
18 Հուլիսի 2011

Կադրային ներուժի զարգացման ծրագրի շրջանակներում ՀԿԵ-ում ստեղծվելու են տեխնիկական գրադարաններ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից` տեղեկացնելով  Երիտասարդության խորհրդի հերթական նիստի արդյունքների մասին։

«Ընկերության ղեկավարությունը մեր առջև դրել է լուրջ խնդիրներ, և մեզ սպասում է ակտիվ և ծանր աշխատանք»,- նիստի ընթացքում հայտնեց Խորհրդի նախագահ Վահե Դավթյանը։

Դավթյանի խոսքերով՝ կադրային ներուժի զարգացման ծրագրի շրջանակներում ՀԿԵ-ում ստեղծվելու են տեխնիկական գրադարաններ, շարունակվելու է երիտասարդ մասնագետների ուսուցումը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության բուհերում, քննարկվելու է հատուկ դասասենյակներում դիստանցիոն ուսուցման հնարավորությունը:

«Արդեն սկսվել է Ճանապարհային ուսուցման կենտրոնի վերակազմակերպումը, որտեղ երիտասարդ մասնագետները կկարողանան բարձրացնել մասնագիտական գիտելիքների և ունակությունների մակարդակը: Երիտասարդ կադրերը և իրենց զարգացման ապահովումը մեր ընկերության գերակայություններից է», - նշել է Դավթյանը:

Նիստի ժամանակ Խորհրդի անդամները քննարկել են մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպման հարցերը, որոշել են ուսումնասիրել ընկերությունում աշխատող երիտասարդների ներուժը, կազմել նյութական օգնության կարիք ունեցող երիտասարդների ցուցակը և «ՀԿԵ» ՓԲԸ-ի երիտասարդությունը՝ 2011-2015թթ» ծրագրի բյուջեն: Նիստի ժամանակ Խորհրդի անդամները հատուկ ուշադրություն են դարձրել ընկերությունում աշխատող երիտասարդների համար զարգանալու շարժառիթների ստեղծման հարցին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մեծ նշանակություն է տալիս  երիտասարդության դերի բարձրացնելուն և երիտասարդ մասնագետներին ընկերություն ներգրավմանը, երիտասարդ մասնագետների կարիերային աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Խորհուրդը ստեղծվել է 2010-ին՝ երիտասարդության դերի բարձրացնելու և երիտասարդ մասնագետներին ընկերություն ներգրավելու նպատակով:

Այժմ Երիտասարդության խորհրդում ընդգրկված են «ՀԿԵ» ՓԲԸ-ի բոլոր ստորաբաժանումները, տնօրինությունները և ծառայությունները ներկայացնող երիտասարդները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: