486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների ջանքերի արդյունքներն առաջիկայում պարզ կդառնան. Բրադտկե
14:30
18 Հուլիսի 2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների գործադրած ջանքերի արդյունքները պարզ կդառնան առաջիկա շաբաթների ընթացքում, երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո:

«Մենք պետք է շատ զգույշ լինենք այս ժամանակաշրջանում՝ շփոթություններից խուսափելու նպատակով: Առաջիկա շաբաթների ընթացում պարզ կդառնան գործադրված ջանքերի արդյունքները», - ասաց Բրադտկեն:

Միաժամանակ նա նշեց այս հարցում երեք համանախագահ-երկրների սերտ համագործակցությունը՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպման ընթացքում շատ ակտիվ բանակցություններ են ընթացել:

Նա ավելացրեց, որ հանդիպման ընթացքում լուրջ ջանքեր են գործադրվել՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Բրադտկեն նաև նշեց, որ Կազանի հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ԱՄՆ կայացած այցի ընթացքում նախագահ Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը նշել են, որ աջակցում են այս հարցում Լավրովի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից գործադրվող ջանքերին:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր հերթին տեղեկացրեց, որ միջնորդները մեկ շաբաթ առաջ խորհրդակցություններ են անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՄՆ կայացած նրա այցի նախաշեմին:

Նա նաև տեղեկացրեց, որ համանախագահներն այցելել են Վիլնյուս, որտեղ տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աջուբալիսին կարգավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով կազանյան հանդիպման արդյունքների վերլուծությունն ու նշել աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը:

Ֆասիեի խոսքերով՝ համանախագահներն արդեն այցելել են Բաքու, որտեղ հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի և նախագահի հետ: Այս անգամ Բակո Սահակյանի բացակայության պատճառով միջնորդները Ղարաբաղ չեն մեկնել:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարճաժամկետ արձակուրդի մեջ է:

Ֆասիեն նաև նշեց, որ դրա փոխարեն միջնորդները հաճելի և հետաքրքիր ժամանակ են անցկացրել՝ այցելելով Գառնի և Գեղարդ:

Այցի ընթացքում Երևանում նախատեսված է համանախագահների հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը մեկնարկել է հուլիսի 14-ին Բաքու այցելությունով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: