484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» իրանական ֆիլմը հաղթել է փառատոնի «Խաղարկային կինո» անվանակարգում
13:39
18 Հուլիսի 2011

Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը հաղթեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնի «Խաղարկային կինո» անվանակարգում։

Միևնույն անվանակարգում «Արծաթե ծիրան» մրցանակին է արժանացել հարավկորեացի ռեժիսոր Փարկ Չուն-Բումի «Մուսանյան նոթեր» կինոնկարը, իսկ արգենտինացի ռեժիսոր Պաուլա Մարկովիչի «Պարգևը» ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի։

«Ոսկե ծիրան» փառոտոնի «Վավերագրական կինո» անվանակարգի գլխավոր մրցանակը ստացել է ռումինացի ռեժիսոր Ալեքսանդր Նանաուի «Աշխարհը՝ ըստ Յոն Բ.-ի» ֆիլմը, «Արծաթե ծիրանի» է արժանացել ռեժիսոր Լին Թրուի «Ամառային արոտավայր» չին-ամերիկյան կինոնկարը, իսկ հատուկ հիշատակման է արժանացել Իրանից ռեժիսոր Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ» ֆիլմը։

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հարություն Շաթյանի «Բեռնելով կյանքս» կինոնկարը, «Արծաթե ծիրանի» է արժանացել Էմիլիա Մկրտչյանի «Տիեզերանավը» ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ մրցանակին՝ Անաստասիա Պոպովայի «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» ֆիլմը։

Սկսնակ ռեժիսորների համար «Կորիզ» նոր անվանակարգի հաղթող է ճանաչվել Պյոտր Սուբոտկոյի «Գլազգո» ֆիլմը։ Այդ անվանակարգում «Արծաթե ծիրանը» ոչ ոքի չի տրվել, իսկ ահա ժյուրիի հատուկ մրցանակ է ստացել թուրք ռեժիսոր Սերհաթ Կարաասլանի «Հեծանիվ» կինոնկարը։

FIPRESCI լրագրողների և կինոքննադատների մրցանակը հանձնվել է իրանցի ռեժիսոր Էբրահիմ Սայիդի «Մանդու» ֆիլմին, իսկ էկումենիկ ժյուրիի մրցանակնին է արժանացել ռումինացի ռեժիսոր Կոռնելա Գեորգիտայի  «Եվրոպոլիս» կինոնկարը։ 

Էմիլիա Մկրտչյանի «Տիեզերանավը» ֆիլմը նաև Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ է ստացել։ Բրիտանական խորհրդի պարգևներին է արժանացել Հարություն Շաթյանի «Բեռնելով կյանքս» կինոնկարը։

Բացի այդ, Պաուլա Մարկովիչի «Պարգևը» կինոնկարը ստացել է ՀՀ ազգային կինոակադեմիայի «Յուրօրինակ ստեղծագործական հայացք» մրցանակը, իսկ հեղինակային կինոյի ականավոր վարպետ Բելա Տարն արժանացել է «Կինոմատոգրաֆիում նվաճումների համար» մրցանակին։ 

«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։