478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ի վիճակի է օպերատիվ կերպով արձագանքել երկրաշարժի դեպքում. ԱԻՆ
16:46
14 Հուլիսի 2011

Այսօրվա դրությամբ Հայաստանը բոլոր անհրաժեշտ մասնագետներն ունի երկրաշարժին օպերատիվ կերպով արձագանքելու համար, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության  վարչության պետ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Նա նշեց, որ ընթացիկ տարվա հունիսի 10-ին Հայաստանում ընդունվել է պետական համալիր «Հայաստանի բնակչության պաշտպանության կազմակերպման ծրագիրը»։

«Եթե 90-ական թվականներին երկրաշարժին արձագանքելու ծրագրերը շոշափում էին միայն ԱԻՆ գործողությունները, ապա ներկայիս «Հայաստանի բնակչության պաշտպանության կազմակերպման ծրագրում» գրանցված են բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների գործողությունները  ուժեղ երկրաշարժի դեպքում»,- ասաց Եմիշյանը։

Ըստ նրա՝ ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության 12 ամիս է տրվել երկրաշարժի արձագանքման սեփական ծրագիր մշակելու համար։

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» ղեկավար Հրաչյա Պետրոսյանն իր հերթին նշեց, որ ծրագրի համաձայն՝ երկրաշարժի դեպքում սեյսմիկ ծառայության մասնագետների խումբն ուղևորվում է ստորգետնյա ցնցմքն էպիկենտրոն, որպեսզի տեղում գնահատի և ուսումնասիրի ընթացիկ սեյսմիկ ռեժիմը, ինչպես նաև հնարավոր սեյսմիկ զարգացումները։

«Բացի այդ, խմբի պարտականությունների մեջ են մտնում բնակչության հետ աշխատանքները, երկրաշարժից հետո մարդկանց հոգեբանական վիճակի գնահատականը»,- ասաց նա։ Պետրոսյանը նշեց, որ ևս մեկ փորձագիտական խումբ է ուսումնասիրում և գնահատում կառույցների վնասի աստիճանը և եզրակացություն է պատրաստում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: