478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունն ավելի քան 400 հազար եվրո է տրամադրել մանկական թրաֆիքինգի դեմ պայքարի նպատակով
15:12
14 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 400 հազար եվրո է տրամադրել «Հայաստանում մանկական թրաֆիքինգի կանխարգելում» ծրագրի շրջանակներում, հինգշաբթի եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Եվրահանձնաժողովի գործերի հավատարմատար Օննո Սիմոնսը:

Ծրագիրն իրականացվել է 27 ամսվա ընթացքում՝ սկսած 2009 թ.-ի մայիսից:

«Ծրագրի նպատակն է բարձրացնել մանկական թրաֆիքինգի մասին բնակչության իրազեկվածության մակարդակն ու ստեղծել այդ դեպքերի կանխարգելման հատուկ կառույց», - ասաց նա:

Սիմոնսի խոսքերով՝ ծրագրի շրջանակներում հատուկ վերապատրաստում է անցել 455 մանկավարժ մարզային ու մայրաքաղաքային 357 դպրոցներից, ինչպես նաև վերապատրաստվել են հանրապետության բոլոր մարզերի մանկատների, հատուկ մանկական հաստատությունների մասնագետները:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում People in Need չեխական կազմակերպության ներկայացուցչության հետ համատեղ: Այս կազմակերպության ղեկավար Միլադա Կիլիանովայի խոսքերով՝ ծրագիրն իրականացվել է մի քանի փուլով:

«Առաջին փուլում ուսումնասիրվել է այս խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը, երկրորդ փուլում կազմակերպվել են պարապմունքներ երեխաների հետ աշխատող մանկավարժների և մասնագետների համար», - տեղեկացրեց People in Need չեխական իրավապաշտպան կազմակերպության «Հայաստանում մանկական թրաֆիքինգի կանխարգելում» նախագծի ղեկավար Տաթևիկ Բեջանյանը:

Նրա խոսքերով՝ կառավարությանն առաջարկվել է ուղղում մտցնել Քրեակատարողական օրենսգրքի մեջ, որը հետաքննության և դատի ընթացքում բռնությանը և թրաֆիքինգի ենթարկված երեխաների պաշտպանություն է պահանջում:

Կազմակերպիչների խոսքերով՝ ծրագիրը բավականին արդյունավետ էր, և հնարավոր է եղել ամբողջովին հասնել դրված նպատակներին:

People in Need-ը 1992 թ.-ին Պրահայում ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն է: Այն նախագծեր է իրականացնում ինչպես իր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

People in Need կազմակերպությունը գործում է Հայաստանում 2003 թ.-ին և Հայաստանից անօրինական միգրացիայի կանխարգելման ու տեղական ինքնակառավարմանն օգնություն ցուցաբերելու նախագծեր է իրականացնում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: