480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մերձքաղաքային տրանսպորտի կանգառները կհանվեն Երևանի կենտրոնից. քաղաքապետարան
13:36
14 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում նախատեսվում է մայրաքաղաքի կենտրոնական մասում մերձքաղաքային տրանսպորտային միջոցների կայանման արգելք մտցնել, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Երևան քաղաքի տրանսպորտի զարգացման հայեցակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, մշակել է մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որի բաղադրիչներից մեկը մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտային միջոցների կայանումն արգելելն է:

Ծրագրի այս մասով նախատեսվում է, որ Երևան քաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն իրենց վերջնականգառը հիմնականում պետք է կատարեն Երևան քաղաքի ավտոկայաններում կամ քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական  կետերում։ 

Ըստ այդմ,  Երևանի քաղաքապետարանն առաջարկում է, որ Արագածոտնի մարզի կողմից  Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով, այսուհետ կայանեն ոչ թե Պարոնյան փողոցում, այլ Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով  մուտք կգործեն Կենտրոնական ավտոկայան։ 

Նմանատիպ կերպով կփոխվեն նաև այլ մարզերից Երևան մուտք գործող տրանսպորտային միջոցների երթուղիները:

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ նշված փոփոխությունները որևէ կերպ չեն խոչընդոտի բնակչության պատշաճ սպասարկմանը։ «Նշված բոլոր վերջնականգառներից դեպի մայրաքաղաքի կենտրոն և հակառակ ուղղությամբ գործում են ներքաղաքային համապատասխան երթուղիներ։ Անհրաժեշտության դեպքում այդ երթուղիների թիվը կավելացվի», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: