483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ջարդուփշուր արեց Հայաստանի վերաբերյալ Forbes-ի եզրակացությունը
17:58
13 Հուլիսի 2011

Հայաստանի վերաբերյալ Forbes-ի եզրակացությունն այդ հրատարակության աշխատակցի անհասկանալի մտավոր զրպարտությունների արդյունքն է, չորեքշաբթի հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

 «Հոդվածի հեղինակը տվյալ անհասկանալի վարկանիշը կազմել է անգործությունից ելնելով, և ավելի շուտ ինքն էլ չի ակնկալել, որ այն կարող է նման աղմուկ բարձրացնել»,- ասաց Դավթյանը՝ ելույթ ունենալով «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի կողմից կազմակերպած «Հայաստանը որպես հնարավորությունների իրագործման երկիր» ծրագրի շրջանակներում հանդիպման ժամանակ։

Forbes ամսագիրը հուլիսի 5-ին հրապարակել է աշխարհի ամենավատ տնտեսությունների վարկանիշը, որտեղ Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել:  Հանդեսն իր հաշվետվությունների համար ոչ մի թվային իլյուստրացիա չի հրապարակել։

Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության փորձագետները հիմնական ցուցանիշների սեփական հետազոտությունն են ներկայացրել, որն այլ պատկեր է ցուցադրում։ Գերատեսչության վերլուծության համաձայն՝ Forbes-ի խմբագրի կողմից որպես հաշվարկման հիմք վերցված չորս ցուցանիշներից ոչ մեկը, մասնավորապես ՀՆԱ-ի աճի միջին ցուցանիշը և երեք տարվա գնաճը (ներառյալ՝ 2012թ.-ի ԱՄՀ կանխատեսումները), ընթացիկ հաշվի հաշվեկշռի երեք տարվա միջին ցուցանիշը և մեկ շնչի համար ՀՆԱ-ն, ճիշտ չեն հաշվարկված։

Ինչպես նշեց նախարարը, տվյալ վարկանիշին չպետք է այդքան մեծ ուշադրություն դարձնել։ Նա կարծում է, որ դժվար թե ողջ աշխարհում գոնե մեկ ողջամիտ մարդ գտնվի, ով կասի, որ Հայաստանի կամ Ուկրաինայի տնտեսություններն աշխարհի ամենավատերից են։

«Եթե ինչ-որ մեկը նույնիսկ այդպես է մտածում, ապա կամ նա հեռու է տնտեսությունից, կամ նորմալ տրամաբանության հետ խնդիրներ ունի»,- ավելացրեց Դավթյանը։

Նախարարը նաև նշեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել, թե ով է կազմում այս կամ այն վարկանիշը։ «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, թե որքանով հեղինակավոր է հետազոտություն անցկացնող այս կամ այն հրատարակությունը կամ գործակալությունը, այլ ոչ՝ որքանով է այն ճանաչված»,- ավելացրեց նա։

Դավթյանը խորհուրդ տվեց վստահել այնպիսի հեղինակավոր միջազգային վարկանշային գործընկերությունների հետազոտություններին և գնահատականներին, ինչպիսիք են՝ «Fitch Ratings»-ը, «Moody's»-ը և «Standard & Poor's»-ը. --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։