484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Գանձասարի պատի երեսպատումը խնդիրներ կառաջացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ. փորձագետ
17:17
13 Հուլիսի 2011

Ղարաբաղի XIII դարի Գանձասարի մենաստանը եզերող պատերի երեսպատման աշխատանքները խնդիրներ կառաջացնեն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում համալիրը ներառելու վերաբերյալ խնդրանքով դիմելու դեպքում, կարծում է Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը։

Եկեղեցու պատի ամրացման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են ռուսաստաբնակ հայ ձեռներեց Լևոն Հայրապետության նախաձեռնությամբ և անձնական միջոցներով։ Աշխատանքների իրականացման համար սկսվել է հանքավայրի մշակումը, որտեղից հանվել է քարը, որից կառուցվել է XIII դարի եկեղեցին։ Այսօր պատերը երեսապատվում են նույն քարով։

«Այն կխոչընդոտի վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելուն»,- ասաց Կարապետյանը։

Ստեղծված իրավիճակը նա անգրագետ հայրենասիրություն անվանեց՝ միաժանանակ ավելացնելով, որ բարեգործը լավագույն մղումներով է ղեկավարվում։

«Սակայն գործնականում դա պատմական հուշարձանի դեմ հանցագործություն է համարվում»,- ասաց Կարապետյանը։

Ըստ նրա՝ մշակույթի նախարարությունը բացասական կարծիք է հայտնել այդ առթիվ, սակայն վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ «Այսինքն պատմական հուշարձանների պահպանմամբ զբաղվող կառույցի պաշտոնական տեսակետը հաշվի չի առնվում, և դա տարօրինակ է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ գործը չի հասնի մինչև դատարան։

Կարապետյանն ընդգծեց, որ պատմական հուշարձանների փլուզում թույլ չտալու աշխատանքներում պետք է ներգրավվեն պատմական ճարտարապետությունից հասկացող մասնագետները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: