486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դարձել է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության անդամ
13:21
13 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունը հուլիսի 1-ից Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության (ՕՏԻՖ) լիիրավ անդամ է, ստացել է ձայնի և ՕՏԻՖ-ի մարմինների ու մշտական աշխատանքային խմբերի  բոլոր նիստերին մասնակցելու իրավունք, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:

Հայաստանը միացել է Միջազգային երկաթուղային փոխադրումների կոնվենցիային (ԿՈՏԻՖ)  2011 թ. ապրիլի 1-ին:

Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպութունը ստեղծվել է 1985 թ. մայիսի 1-ին: Կազմակերպության գործունեությունը կարգավորում է 1980 թ. մայիսի 9-ին ստորագրված ԿՈՏԻՖ-ը: Մինչ ՕՏԻՖ-ի կազմավորումը գործում էր Միջազգային երկաթուղային հաղորդակցության կենտրոնոկան բյուրոն, որը ստեղծվել էր 1893-ին:

ՕՏԻՖ-ի հիմնական նպատակն է միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացումը, կատարելագործումը և պարզեցումը:

ՕՏԻՖ-ի կողմից մշակված նորմերը կարգավորում են տրանսպորտային հաղորդակցությունը 250000 կմ երկարություն ունեցող երկաթուղային գծերում, ինչպես նաև բեռնա և ուղևորափոխադրումները տրանսպորտի այլ միջոցներով:

Կազմակերպությունում Հայաստանի համար անդամակցության կարևորության մասին բազմիցս խոսել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը:

Գլխավոր տնօրենի կարծիքով՝ անդամակցությունը ՕՏԻՖ-ում, ինչպես նաև Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունում, անդամ-երկրների համար ստեղծում է ընդհանուր տրանսպորտային տարածք, թույլ է տալիս ընդհանուր ուժերով լուծել տարբեր տրանսպորտային ուղղություններին, միջանցքներին և սահմանային կետերին վերաբերվող խնդիրները:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։