486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը դեռ երկար չի հայտնվի բանակցությունների սեղանի շուրջ. հայ քաղաքագետ
14:56
12 Հուլիսի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռ երկար չի հայտնվի բանակցությունների սեղանի շուրջ որպես երրորդ կողմ, կարծում է Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Եթե Ադրբեջանը համաձայնի դրան, ապա ըստ էության, նա կխոստովանի աշխարհի առջև, որ իր ողջ արտաքին քաղաքականությունը, ողջ ռազմական հռետորությունն անկում են ապրել։ Այնպես որ չպետք է ակնկալել, որ ԼՂՀ-ն առաջիկայում բանակցային գործընթացի կողմերից մեկը կդառնա»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ բանակցային գործընթացի ընդհանուր համատեքստը նպաստում է այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավմանը՝ որպես հավասար կողմ, և վաղ թե ուշ ամեն ինչ դրան կհանգեցվի։

«Եթե մի քանի տարի առաջ շատերը կասկածում էին դրանում, ապա այսօր աշխարհի իրավիճակը, մոտեցումները փոխվել են Կոսովոյի, Թիմորի, Հարավային Սուդանի և այլ երկրների վերջին զարգացումների կապակցությամբ»,- ավելացրեց նա։

Ըստ փորձագետի՝ եթե Հայաստանն այսօր ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա Ադրբեջանը միայն երկու ելք կունենա։

«Կամ նա պատերազմ կսկսի, ինչը կարտահայտի միջազգային հանրության դժգոհությունը, կամ կհաշտվի դրա հետ, ինչը Բաքվի դիվանագիտության անկում կնշանակի և ռազմական հռետորության անհիմնություն։ Այսպես թե այնպես իրավիճակը նուրբ կլինի։ Ես կարծում եմ, որ հայկական իշխանություններն առաջիկայում կգնան նման ռիսկի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վաղ թե ուշ Հայաստանն ամեն դեպքում կճանաչի ԼՂՀ անկախությունը։

Մինասյանը միաժամանակ նշեց, որ ԼՂՀ անկախության ճանաչումը շատ կարևոր ռեսուրս է Հայաստանի համար, քանի որ «երբեմն արդյունավետ է սպառնալիքներ չիրականացնելը»։

Ըստ Մինասյանի՝ եթե առաջիկայում Երևանի և Բաքվի միջև ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա միայն նոր գործընթացի սկիզբ կնշանակի, որը նույնպես տարիներ կտևի։

«Հակամարտության արագ լուծում չի կարող լինել։ Դա բոլորն են հասկանում՝ և Ռուսաստանը, և Ֆրանսիան, և ԱՄՆ-ն, և հակամարտության կողմերը։ Ռուսաստանի ակտիվությունը միայն նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն Մեդվեդևի համար անձնական գործ է դարձել, և Կազանի հանդիպման անկումից հետո նա փորձում է ինչ-որ կերպ վերականգնել իր իմիջը»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: