480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ օմբուդսմենը նախագահին ներկայացրել է ԿԸՀ-ի անդամակցության նոր թեկնածուներին
13:51
12 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ՀՀ նախագահին առաջադրել է հետևյալ անձանց՝ Արտակ Մելիքսեթյանին, Արմեն Սմբատյանին և Տաթևիկ Օհանյանին, հաղորդեցին Օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Նախօրեին ավելի վաղ նոր ԿԸՀ անդամակցության երեք թեկնածուներից օմբուդսմենի կողմից առաջադրված երկուսը՝ Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանն, ինքնաբացարկ են հայտարարել։ Թեկնածուների հայտարարության համաձայն՝ ինքնաբացարկի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ որոշ հայկական ԶԼՄ-ներ սարկաստիկ հրապարակումներով են ելույթ ունեցել իրենց երիտասարդության և անփորձության առթիվ՝ նրանց անվանելով «ընտրությունների ապագա կեղծիչներ»։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, արտամրցութային կարգով ընտրված երկու թեկնածուների տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ և երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում:

«Չնայած մրցութով ԿԸՀ անդամ ընտրելու առաջին փորձի որոշ անհարթություններին և չնախատեսված խոչընդոտներին՝ ԿԸՀ-ի նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում Պաշտպանը հետագայում ևս կառաջնորդվի մրցութային  կարգով»,- ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԺ-ն մայիսի 26-ին ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները, որոնց համաձայն՝ ԿԸՀ-ի յոթ անդամներ նշանակվում են ՀՀ նախագահի կողմից հինգ տարի ժամկետով, միաժամանակ ՀՀ նախագահը պետք է ընտրություն կատարի 15 թեկնածուների շրջանում:

Թեկնածուներին պետք է ներկայացնի օմբուդսմենը, Իրավաբանների պալատի ներկայացուցիչը և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մինչև հուլիսի 10-ը։

Նախագահը պետք է ԿԸՀ անդամներին նշանակի 17 օրվա ընթացքում նոր օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած։

Ներկա ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն մինչև հուլիսի 14-ը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ին, նախագահականները՝ 2013թ.-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։